Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտի քաղաքապետին կալանքի տակ պահելը համարում եմ քաղաքական հետապնդում»․ Արցախի նախագահ

Հունիս 13,2024 20:10

Այս պահին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ լսվում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի 20-օրյա կալանքը երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը։

Բավական մեծ թվով մարդիկ են հավաքվել  դատարանի բակում, նրանց թվում է նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Դավիթ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Ստեփանակերտի քաղաքապետին կալանքի մեջ պահելը համարում եմ քաղաքական հետապնդում՝ իր կողմից վերջին ժամանակահատվածում Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու կամ աջակցելու հետ կապված։

Ուզում եմ նշել նաև, որ արցախցիները, ինչպես նաև՝ Հայաստանի ցանկացած քաղաքացի, իրավական և բարոյական բոլոր իրավունքներն ունեն մասնակցելու իրենց նախընտրած շարժմանը և արտահայտել իրենց կարծիքը, քանի որ մենք համարում ենք՝ Արցախի քաղաքացիները հանդիսանում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ունեն համապատասխան անձնագրեր՝ չնայած Հայաստանի կառավարությունը համապատասխան որոշմամբ մեզ համարել է հատուկ պաշտպանության ենթակա անձինք»,-ասաց Սամվել Շահրամանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930