Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստը

Հունիս 13,2024 19:45

Հայ-ռուսական գործարարի և ներդրողների երկխոսության ակումբը` «ՌԱՊԻԴ»-ը, որը միավորում է ավելի քան 40 գործարարների, այս տարի հյուրընկալվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից «Քորթյարդ բայ Մարիոթ Երևան» հյուրանոցում։

Առաջատար ընկերությունների մասնակցությամբ, այդ թվում նաև հայտնի բրենդներ ու ներկայացուցչություններ ի դեմս` «Օզոն», «Քեյթերինբուրգ», «Դվին» գրուպ, «Կարկոմավտո», «Երեմյան Փրոջեքթս», «Գեոպրոմայնինգ գոլդ», «Ռուսատոմ սերվիս», «Աերոֆլոտ» և այլ ընկերությունների, քննարկվել են համագործակցային նոր նախաձեռնությունների, ինչպես նաև ներդրումային միջավայրի և տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր:

«Արագ փոփոխվող աշխարհում՝ այս նոր մարտահրավերների համատեքստում,  գործարար համայնքի պրոֆեսիոնալիզմը, միասնությունն ու շարունակական փոխգործակցությունն է նպաստում նոր նախաձեռնությունների ստեղծմանը: Այդ առումով, «Գալաքսի» ընկերությունների խմբում մենք մեր հանձնառությունն ենք համարում թափանցիկ ու համագործակցային վարքը, փորձի փոխանակումը գործընկերների հետ` նպաստելով գործարար համայնքի զարգացմանը և որպես հետևանք մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը և բարեկեցության բարելավմանը»,-իր ելույթում նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել է հայ-ռուսական գործարար կապերի զարգացման հնարավորություններն ու նոր ուղղությունները, իսկ մասնակիցները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց ընկերությունների գրանցած հաջողությունները։ Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն իր խոսքում ընդգծել է բիզնեսի ներկայացուցիչների և ՌԴ Առևտրային ներկայացուցչության միջև համագործակցության կարևորությունը։

«Համաշխարհային տնտեսական զարգացման ընթացքում չափազանց կարևոր է համընթաց քայլել տեխնոլոգիական նորարարությունների և ինովացիոն լուծումների հետ։ Այդ նպատակով էլ հենց մեծապես կարևորում ենք նման հանդիպումներն ու երկխոսությունները»,-նշել է Աննա Դոնչենկոն:

Մասնակիցները քննարկել են նման շփումների պարբերականության բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև գործարար համայնքի բարելավմանն ուղղված այլ էական հարցեր։

***

«Գալաքսի» ընկերությունների խումբը հայկական հոլդինգային ընկերություն է, որը հիմնադրվել է Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, և  որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունը անդամակցում է նաև Եվրոպական բիզնես ասոցիացիային, Ամերիկաի առևտրի պալատին, Հայ-բրիտանական գործարարության պալատին Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատին, Գերմանական բիզնես միավորմանը:

***

Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտաքին տնտեսական շահերը ներկայացնող պետական մարմին է: Ի թիվս այլոց՝ Առևտրային ներկայացուցչության հիմնական գործառույթներն են Հայաստանի պետական մարմինների և գործարար շրջանակների հետ կապերի հաստատումը և պահպանումը, Հայաստանի Հանրապետության հետ ՌԴ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական մարմինների աշխատանքներին աջակցության ցուցաբերումը, արտաքին տնտեսական կապերի զարգացման հարցերով միջոցառումների իրականացումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930