Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գործով վեց ամիս է, մեզ տվել են հինգ ամիսը․ մեկ ամիսն ո՞ւր է»․ Արմեն Աշոտյանը՝ դատավոր Վահե Դոլմազյանին

Հունիս 13,2024 19:15

Խոսքը Կարեն Հակոբյանի գաղտնալսումների եւ արտաքին-ներքին դիտումների ամբողջական տվյալների մասին է։ Հենց դրա հիման վրա է Արմեն Աշոտյանն արդեն մետ մեկ տարի ազատազրկված:

«Երկու ամսով երեք անգամ են դիտում արել, այսինքն՝ վեց ամիս, երկու նիստ առաջ մենք միջնորդեցինք, որ այդ նյութերը տրամադրվեն․ մենք միջնորդեցինք՝ դուք բավարարեցիք, որ մեզ տրամադրեն ամբողջական տվյալները։ Գործով վեց ամիս է, մեզ տվել են հինգ ամիսը․ մեկ ամիսն ո՞ւր է»,- հետաքրքրվեց Արմեն Աշոտյանը։ Աշոտյանը դժգոհեց՝ նախորդ դատական նիստերից մեկում դատախազը համոզեց դատավորին, որ ամբողջական նյութերն են տրամադրված, մինչդեռ մեկ ամսվա կտրվածքով նյութերը իրենց չեն տրամադրվել, իսկ դրանք կարող են էական նշանակություն պարունակող դրվագներ ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատը: Արմեն Աշոտյանն արդեն մոտ մեկ տարի է՝ անազատության մեջ է։ Այսօրվա նիստում մեղադրող կողմը ներկայացրեց գործով մյուս մեղադրյալներ Մարթա Սիմոնյանի, Միքայել Նարիմանյանի եւ Լարիսա Բարսեղյանի մեղադրանքը։ Մեղադրյալներից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930