Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստեր կան, որ չեն եղել, բայց արձանագրված են մեղադրանքում»․ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով մեղադրանքները ներկայացվեցին

Հունիս 13,2024 18:22

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատը: Արմեն Աշոտյանն արդեն մոտ մեկ տարի է՝ անազատության մեջ է։ Նիստին դատախազը ներկայացրեց գործով մեղադրյալ Մարթա Սիմոնյանին առաջադրված մեղադրանքը։ Նրան մեղսագրվում է «Մխիթար Հերացի» արհեստակցական միության դրամական միջոցների յուրացում՝ չարաշահելով պաշտոնական դիրքը։

Ընդհանուր առմամբ, դատախազությունը Արմեն Աշոտյանից, Մարթա Սիմոնյանից, Միքայել Նարիմանյանից եւ Լարիսա Բարսեղյանից 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում

Դատախազը ներկայացրեց նաեւ այս գործով մյուս մեղադրյալ, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին առաջադրված մեղադրանքը․ կրկին՝ պաշտոնեական դիրքի չարաշահում եւ ԵՊԲՀ-ին պատկանող գումարների յուրացում։

Մանրամասները՝ տեսանյութում

ԵՊԲՀ հաշվապահ Լարիսա Բարսեղյանն էլ մեղադրվում է առանց գնումների գործընթացներ կազմակերպելու մեջ, ինչի արդյունքում Արմեն Աշոտյանի, Մարթա Սիմոնյանի եւ Միքայել Նարիմանյանի հետ ԵՊԲՀ-ին պատկանող առանձնապես խոշոր չափի գումար է հափշտակել եւ յուրացրել։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմն այս մեղադրանքների մասին դիրքորոշում կհայտնի առաջիկայում, բայց, ընդհանուր առմամբ․ այդ մեղադրանքները համարում են աբսուրդ, ինչը մանրամասն ներկայացրել են նախնական դատալսումների ընթացքում, քանի որ փաստեր կան, որ չեն եղել, բայց արձանագրված են մեղադրանքում։ Առաջիկայում, ամենին պաշտպանները առանձին-առանձին կանդրադառնան։ Պաշտպանը նաեւ հիշեցրեց՝ Արմեն Աշոտյանը չի ընդունում իրեն մեղսագրվողը։ Ավելին, պաշտպանը հիշեցրեց դատարանի որոշումը, որ Արմեն Աշոտյանի մասով հիմնավոր կասկած չկա, բայց կա մեղադրանք, ինչն աբսուրդ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Աշոտյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն էլ պնդեց նախնական դատալսումներում իրենց դիրքորոշումը՝ սա քաղաքական հետապնդում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Մյուս մեղադրյալների՝ Մարթա Սիմոնյանի, Միքայել Նարիմանյանի եւ Լարիսա Բարսեղյանի պաշտպանները նույնպես պնդեցին դիրքորոշումները՝ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։

«Հնարավոր չէ մարդուն մեղադրել պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ՝ չնշելով, թե մարդն ի՞նչ պաշտոն է զբաղեցրել եւ ի՞նչ շահագրգռվածություններից ելնելով է կատարել հանցագործությունը, եթե կատարել է»,- ասաց Միքայել Նարիմանյանի պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930