Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստան եկող առաջին 50 խոշոր տրանսֆերտների մեջ Ադրբեջանը չկա». ԿԲ նախագահ

Հունիս 13,2024 18:02

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարցրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին․ «Մի հարց տամ, կարող է տարօրինակ թվալ, եւ ինձ էլ է շատ տարօրինակ թվացել, երբ ես լսել եմ դա։ Մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը երեւի մի երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ վերջին շրջանում ՀՀ բավականին մեծ թվով տրանսֆերտներ են եկել Ադրբեջանից։ Եվ ասաց, որ որեւէ մեկը չի կարողանում պարզաբանել, թե դրանք ինչ տրանսֆերտներ են, ում են ուղարկվել այդ փողերը։ Ես ձեզ պետք է խնդրեմ հերքել կամ հաստատել այս տեղեկությունը»։

ԿԲ նախագահն ասաց, որ Գառնիկ Դանիելյանն իրենց էլ է այց հարցն ուղղել։ «Մենք վարում ենք Հայաստան եկած տրանսֆերտների առաջին 50 խոշորի վիճակագրությունը։ Եվ առաջին 50-ի մեջ Ադրբեջանը չկա։ Եթե առաջին 50-ի մեջ Ադրբեջանը չկա, տրամաբանական շղթան շարունակելով կարող ենք ենթադրել, որ կամ գումարները չափազանց փոքր են, կամ ընդհանրապես չկան։

Ես հիշում եմ՝ սրանից տարիներ առաջ մեծ աղմուկ եղավ, մենք ժամանակին ուսումնասիրություն արեցինք, այնտեղ մի փոխանցում էր արվել միջազգային մի կազմակերպությունը Ադրբեջանից Հայաստան, թե Հայաստանից Ադրբեջան փոխանցում էր կատարել, ինչ-որ 30 հազար եվրոյի պատմություն կար։ Դա է եղել, այս նոր 50-ի մեջ Ադրբեջանը չկա»,- ասաց Մարտին Գալստյանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել էր, թե 2018 թվականից հետո Ադրբեջանից Հայաստան 200 միլիոնից ավել փոխանցում է արվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930