Լրահոս
Օրվա լրահոսը

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ասելիս, ասոցիացիան բարեփոխումն է՝ ավելի լավ ապագա ունենալու, ավելի ապահով միջավայրում ապրելու, ավելի որակյալ ապրանքներ սպառելու. Արայիկ Հարությունյան

Հունիս 13,2024 17:53

 Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում իրականացվող ռազմավարական հաղորդակցության արդյունավետ իրականացման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն իր բացման խոսքում ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել. «Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը, կարևորելով ռազմավարական հաղորդակցությունը և այն համարելով ազգային անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ, այս ուղղությունը ներառել է հանրային կառավարման բարեփոխումների օրակարգում: Այս համատեքստում՝ անցնող մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք ենք կատարել Եվրոպական միության և ԱՄՆ ՄԶԳ-ի, քաղաքացիական հասարակության և իհարկե, կառավարության մեր գործընկերների մասնակցությամբ: Մեր հետազոտությունների և տարատեսակ քննարկումների արդյունքում հանգել ենք կառավարության հաղորդակցության մի այնպիսի ճարտարապետության, որի շրջանակում կարևորագույն դեր ենք հատկացնելու գերատեսչությունների հաղորդակցության ոլորտում աշխատող մեր գործընկերներին և իրենց աջակցելու ենք այդ կարևոր առաքելության իրականացման ճանապարհին:  

Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, բարեփոխումների շրջանակում կստեղծվի ռազմավարական հաղորդակցության համակարգման համապատասխան մարմին, որը սերտորեն աշխատելով կառավարության տարբեր գերատեսչությունների հետ, կբարձրացնի հաղորդակցության դերն ամբողջ կառավարությունում և արդյունքում՝ կապահովի բարեփոխումների առավել հարթ ընթացք: Գրասենյակում կկենտրոնացնենք հետազոտությունների իրականացման սկզբունքների մշակման, կարգերի ստեղծման, կարողությունների զարգացման և ռազմավարական պլանավորման կարևորագույն գործառույթները, որոնց իրագործումը լրջորեն կբարելավի ամբողջ պետական համակարգի հաղորդակցվելու կարողությունը:   

ՀԸԳՀ հաղորդակցության աշխատանքային խումբը կարող է դառնալ այն մեկնարկային կետը, որից կսկսենք փորձարկել բարեփոխումների շրջանակում նախատեսվող գործիքակազմը: Եվ պատահական չէ, որ ընտրել ենք հենց այս ձևաչափը, քանի որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ասելիս, շատերիս մոտ ասոցիացիան բարեփոխումն է՝ ավելի լավ ապագա ունենալու, ավելի ապահով միջավայրում ապրելու, ավելի որակյալ ապրանքներ սպառելու, փոփոխություններն արդյունավետ կառավարելու մեր նպատակը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել. «Այս նախաձեռնությամբ նշանավորվում է էական հանգրվան Եվրամիություն-Հայաստան համագործակցության մեջ, և ես կարծում եմ, որ մենք միասին սերտացնելու ենք գործընկերությունը»: Վասիլիս Մարագոսը  բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը՝ ռազմավարական հաղորդակցության կենսական կարևորության ընկալման ուղղությամբ և նշել. «Առանց այդ առաջնորդության և առանց կոնկրետ որոշումների, որոնք բերել են հաղորդակցության հանգույցի կենտրոնի ստեղծմանը, մենք այսօրվա այս կետին չէինք հասնի»:

Հաջորդիվ ծավալվել է քննարկում Հայաստանի կառավարության կողմից ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ներդրման գործընթացի, իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգի, մասնավորապես՝ արդյունավետ ռազմավարական հաղորդակցության իրականացման հիմնական մարտահրավերների, Հայաստանի կառավարության ներքին և արտաքին արդյունավետ հաղորդակցության համար անհրաժեշտ մեխանիզմների շուրջ:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է հաղորդակցության և իրազեկման կարողությունների զարգացումը, պետական կառավարման մարմինների միջև հաղորդակցման միասնական քաղաքականությունը, ինչպես նաև նշել, որ հաղորդակցության ուղղությամբ բավականին աշխատանք  է կատարվել, սակայն անելիքները դեռ շատ են: Այդ առումով, Արայիկ Հարությունյանն ընդգծել է գերատեսչությունների հաղորդակցության պատասխանատուների ներգրավման կարևորությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ ռազմավարական հաղորդակցության բարեփոխումների և ճարտարապետության մշակման հարցում աջակցության համար:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930