Արդեն մոտ մեկ ամիս է`արցախցիներից շատերը չեն կարողանում ստանալ գույքահարկի գծով պարտավորությունների բացակայության տեղեկանքը՝ ժողովրդին հայտնի զրոյականը։
Մեքենայի օտարման գործարք գրանցելու համար ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պահանջում է տեղեկանքը, իսկ քաղաքային համայնքների ղեկավարների կողմից այն տրամադրելու դեպքում ՀՀ իրավապահ մարմիններն ասում են՝ կեղծ է։
Արդյունքում հազարավոր մարդիկ չգիտեն ինչպես վարվել։
Արցախի հեռուստատեսություն