Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, միակ հենարանը ոստիկանական ուժերն են. հայտարարություն

Հունիս 13,2024 17:12

Ս.թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարանի հարակից այգում ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում 100-ից ավելի խաղաղ ցուցարարներ և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման, իսկ լուսաձայնային նռնակները նետվել են ցուցարարների այն հատվածում, որտեղ եղել են մանկահասակ երեխաներ և կանայք, առաջին վիրավորներին օգնություն ցուցաբերող քաղաքացիներ։ Նետված լուսաձայնային նռնակներից մեկի հետևանքով քաղաքացիներից մեկի դաստակն ամպուտացվել է։

Ոստիկանության նման բիրտ և ոչ իրավաչափ քայլերի առաջին պատասխանատուն քաղաքական և հոգեբանական հիստերիայի մեջ գտնվող Հայաստանի օրվա իշխանություններն են, վարչապետ կոչեցյալ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ՀՀ ոստիկանության ղեկավարությունը։

Խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառումը, վահաններով ու մահակներով քաղաքացիներին հարվածելը, առևանգելը ևս մեկ անգամ ապացուցում են, որ 2018 թ․ ՀՀ իշխանության բերված և ժողովրդի վստահությունը սպառած «հարբեցող ծաղրածուն» պատրաստ է ցանկացած քայլի, միայն թե իշխանությունը պահի։

«Ժողովրդավարության բաստիոնում» սեփական ժողովրդի հանդեպ վայրագ ուժ կիրառող ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, իսկ իր միակ հենարանը ոստիկանական ուժերն են։

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը դատապարտում է ոստիկանական ուժերի բռնարարքները խաղաղ ցուցարարների հանդեպ և կոչ է անում ոստիկանությանը վերջնականապես չդառնալ թուրք-ադրբեջանական տանդեմին հլու հնազանդ ծառայող և կամակատար իշխանությունների ձեռքի գործիքը։

Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը միակն է․ քանի դեռ Փաշինյան  Նիկոլը վերջնականապես չի ընկել հոգեխանգարմունքի մեջ և չի արձակել «ինքնաոչնչացման» հրաման, ստիպել վերջինիս անհապաղ հրաժարվել կատարելու Վարչապետի պարտականությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը և ՀՀ Կառավարության անդամները այսօր կանգնած են իրենց համար ճակատագրական ընտրության առջև․ կամ ստիպում են Փաշինյան Նիկոլին տալ հրաժարական կամ էլ վերջինիս հետ կիսելու են ՀՀ-ում ներքաղաքական զարգացումների ամբողջ պատասխանատվությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով։

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը կոչ է անում նաև բոլոր միջազգային կազմակերպություններին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին պատասխանատու կերպով վերաբերվել Հայաստանում ժողովրդավարության, հավաքների ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքների ոտնահարմանը, ոստիկանության կողմից իրականացվող անհամաչափ բռնություններին և հանդես գալ համապատասխան դատապարտող գնահատականներով։

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930