Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի հետ անգամ «Չալոն» չէր քայլի, եթե այն ժամանակ ասեր իր այսօրվա թեզերը. Տաթեւ Հայրապետյան

Հունիս 13,2024 16:51

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է՝ «Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»։ Վերջերս իմ հարցազրույցներից մեկում նշել էի, որ եթե Փաշինյանի հետ անգամ «Չալոն» չէր քայլի, եթե այն ժամանակ ասեր իր այսօրվա թեզերը։

Հենց դա իմանալով էլ Փաշինյանը երբեք չէր ասի այն, ինչ խոսում է այսօր, քանի որ եթե ի սկզբանե ցույց տար իր կոլաբորացիոնիստական հակումները, ապա երբեք չէր կարողանա գալ իշխանության Հայաստանում։ Մինչդեռ նա իշխանության եկել է հենց ազգայնական խորհրդանիշներ ու խոսույթներ կիրառելով, իսկ հետո արել է իր ասածի ճիշտ հակառակը․․․

Ինչ վերաբերվում է Արցախի կարգավիճակին, ապա այդ տարածքը մշտապես համարվել է «հակամարտության գոտի»՝ առանց վերջնական կարգավիճակի։ Ալիևը, ինչպես և հենց ինքն է բազմիցս խոստովանել, մերժել է խաղաղ կարգավորման տարբերակները ու ընտրել պատերազմը։ Հիմա էլ գլուխ է գովում, որ հարցը «լուծել է» պատերազմով, իսկ Փաշինյանն էլ դարձել է պատերազմով հարցեր «լուծողի» քաղաքական դակիչը, դակում է այն իրողությունները, որոնց Ադրբեջանը հասել է ագրեսիայով։

Աշխարհում ոչ մեկ չի կարող խաղաղություն կառուցել ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման ներքո, սա աներկբա ճշմարտություն է։ Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է բացառապես Փաշինյանը, և նա դա երբեք հերքել ու փոխել չի կարող, որքան էլ հախուռն գոռա ԱԺ ամբիոնից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930