Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանին խնդրել է՝ ներկայանալ Արմեն Աշոտյանի դատին․ նա չի եկել

Հունիս 13,2024 16:44

ՀՀ-ում որքան արյուն թափվի, Նիկոլ Փաշինյանի ծրագրերն այնքան կգերակատարվի․ այս կարծիքին է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ երեկ երեկոյան կատարվածի վերաբերյալ։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, նման բաներ կատարվում են բռնապետական երկրներում եւ քաղհալածյալների ցանկն էլ օրեցօր մեծանում է։

Քաղհալածյալի դասական օրինակ է նա համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որն արդեն մոտ մեկ տարի անազատության մեջ է՝ շինծու գործով։ Ընդդիմադիր պատգամավորն ուշադրություն է հրավիրում Հայաստանում եվրոպական դեսպանների վարքագծին, ովքեր ժամանակին, իր բնութագրմամբ՝ դատարանից-դատարան էին վազում՝ «իրենց գործակալների ետեւից, ոչ թե ՀՀ քաղաքացու իրավունքների, հիմա, որեւէ մեկը չի նկատում»։

Պատգամավորը տեղեկացրեց, որ ԵՄ դեսպանին անձամբ է խնդրել՝ ներկայանալ Արմեն Աշոտյանի դատին, բայց նա դարձյալ չի եկել, քանի որ «Հայաստանն իրենց հետաքրքիր չէ»։

Հիշեցնենք, երեկ ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում նաեւ բեկորային, կիրառեց «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցի ժամանակ։ Հատուկ միջոցները կիրառվեցին խաղաղ ցուցարարների դեմ․ կան տասնյակ վիրավորներ։

Ի դեպ, անդրադառնալով երեկ կատարվածին, Աննա Մկրտչյանն ասաց, որ իր աչքով է տեսել՝ շտապ օգնության մեքենաները բավարար կահավորանք չունեին քաղաքացիներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Որոշ դեպքերում, դրանք այնքան են ուշացել, որ արդեն անելիք չեն ունեցել՝ քաղաքացիները առաջին բուժօգնությունն արդեն ցուցաբերած են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930