17-ամյա Էմին Օհանյանը դարձավ աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների փոխչեմպիոն, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:
Էմինը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և Ղազախստանը ներկայացնող Նոգերբեկ Կազիբեկի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Էմինը դարձավ արծաթե մեդալակիր:
Մամիկոն Ղարիբյանը վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։