12.06.2024 թ.-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների, մասնավորապես լուսաձայնային նռնակների ու ըստ ամենայնի արցունքաբեր նռնակների կիրառման հետևանքով բազմաթիվ խաղաղ ցուցարարներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ուսումնասիրելով լրատվամիջոցներում հրապարակած վնասվածք ստացած խաղաղ ցուցարարների լուսանկարները համոզմունք է ձևավորվել, որ ՀՀ ոստիկանությունը կիրառել է ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի հատուկ միջոցներ:
Ոստիկանության նման աշխատելաոճը վտանգավոր է և անթույլատրելի:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության վերաբերմունքը խաղաղ ցուցարարների նկատմամբ և կոչ է անում ստափվել, քանզի ոստիկանությունը պարտավոր է առաջնահերթ ծառայել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ Հայաստանի օրենքներով:
Կարդացեք նաև
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն