Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործում է այն կանխավարկածը, որ այդ ակտերն իրավաչափ են»․ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը՝ Արմեն Չարչյանի եւ Արթուր Սարգսյանի գործերի մասին

Հունիս 13,2024 15:51

ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը դատավոր Ռուբիկ Մխիթարյանին հարց ուղղեց նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի գործերով նրա կայացրած որոշումների վերաբերյալ։

«Այս հարցը շատ է քննարկվել, քննարկվել է նաեւ խորհրդարանում, թե որքանո՞վ է խախտվել պատգամավորի անձեռնմխելիությունը։ Եվ որքանո՞վ է օրինական եղել ձեր կողմից կայացված որոշումը, խնդրում եմ պարզաբանեք»,- ասաց Սոնա Ղազարյանը։

Ի պատասխան Ռուբիկ Մխիթարյանն ասաց․ «Դատավորի վարքագծի կանոնները դատավորին թույլ չեն տալիս մեկնաբանություններ ներկայացնել իր կայացրած դատական ակտի առնչությամբ։ Դատավորի մեկնաբանություններն իր դատական ակտում են։ Փառք Աստծո, իմ կողմից կայացված այդ դատական ակտը հրապարակային է, եւ եթե դրա պատճառաբանությունների հետ որեւէ մեկը համաձայն չլիներ, համոզված եմ՝ նաեւ բողոքարկման իրավունք կներկայացներ եւ բողոքարկման արդյունքում այդ դատական ակտը կբեկանվեր։ Որքանով ես տեղյակ եմ, իմ նախագահությամբ քննարկված գործերով կայացված որեւէ դատական ակտ այս պահին չի բեկանվել, այդպիսի ընթացող գործընթացներ չկան, այդ դատական ակտերն օրինական ուժի մեջ են։ Հետեւաբար, գործում է այն կանխավարկածը, որ այդ ակտերն իրավաչափ են»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նորիկ says:

    Չարխչյան չէ, այլ Չարչյան։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930