Արկադի Տեր-Թադևոսյանի անվան ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում գործող իշխանությունների կողմից սանձազերծած վայրագությունները, խուլիգանական քայլերը, մարդկանց առևանգումը, ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների ծեծ ու ջարդը և այլ ապօրինի գործողությունները։
Կո՛չ ենք անում բոլոր քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին համախմբվել «Սրբազան պայքարի» շուրջ։
Պետության կառավարումը ձախողած, ազգադավ և սեփական ժողովրդին հալածող իշխանությունը պե՛տք է հեռանա։
Արկադի Տեր-Թադևոսյանի անվան քաղաքացիական խորհուրդ