Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԴԽ նախագահն իր ելույթում ակնարկում էր, որ ես ու պարոն Վարդանյանը պաշտպանում ենք նախկինների հետ կապ ունեցող դատավորներին»

Հունիս 13,2024 15:18

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց, որ դատավորների թեկնածուներին այսօր խորհրդարանում ներկայացնում է ԲԴԽ նախագահը, բայց քննարկման կեսից նա բացակա է։

«Ես ուզում եմ հասկանալ՝ կանոնակարգ օրենքով դա թույլատրելի մոտեցո՞ւմ է, թե՞ չէ։ Կարծես թե սա գործելաոճ է դարձել, հատկապես, որ մեր ելույթները կարող են նաեւ ուղղված լինել իրեն։ Բյուջետային քննարկումների ժամանակ արդարադատության նախարարը չկար, նույնիսկ փոխնախարար չկար, Քննչական կոմիտեի նախագահը չկար։ Ես կարծում եմ, որ այս ինստիտուտի նկատմամբ նման վերաբերմունքը պետք է արժանանա համապատասխան գնահատականի»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Թորոսյանն այսօր հարց էր ուղղել ԲԴԽ նախագահին՝ ՍԴ որոշման մասին՝ ըստ որի արձանագրվել է, որ ԲԴԽ-ն խախտել է մեկ դատավորի լսված լինելու իրավունքը։

«Հարցնում եմ՝ ո՞նց է ըտենց բան եղել, որովհետեւ ըստ էության ԲԴԽ-ն նույնիսկ Սահմանադրությամբ անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատավորների եւ դատարանների անկախությունը։ Ես ստացա պատասխան, որ Կարեն Անդրեասյանը չի կարող ասել՝ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է։ Բայց այստեղ մի հետաքրքիր կարմիր թելով մի բան էր գնում պարոն Անդրեասյանի ելույթում, ինչն ինձ համար կրկին անթույլատրելի է, երբ ակնարկներով ինձ եւ իմ գործընկեր պարոն Վարդանյանին ինչ-որ բաներ էր հասկացնում, թե մենք պաշտպանում ենք նախկինների հետ կապ ունեցող դատավորներին։ Պարոն Անդրեասյան, մենք պաշտպանում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին, որովհետեւ ստացել ենք դրա համար քվե եւ մանդատ 2021 թվականի ընտրություններին։ Դուք էլ պետք է դա անեք, որովհետեւ մենք ձեզ ընտրել ենք դրա համար։ Ու կապ չունի՝ այդ դատավորը նախկին է, ներկա է, ապագա է, եթե ինքն ունի իրավունքներ, այդ իրավունքները պետք է պաշտպանվեն։ Ավելին, դուք պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեք եւ նման խորհուրդներ չտայիք»,- ասաց Թորոսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930