ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն այսօր մասնակցում էր Գյումրու «Մուշ 2» թաղամասում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու նոր բնակելի շենքերի բացման արարողությանը, անդրադառնալով երկրում տիրող լարված իրավիճակին, հայտարարեց, որ ուժային կառույցները ստիպված էին գործողություններ անել։
«Ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում՝ օրենքի շրջանակներում։ Եվ մենք շատ անգամներ զգուշացրել ենք այն մարդկանց, ովքեր որ կազմակերպել են միտինգները, զերծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի արեք։ Բայց, ցավոք սրտի, իրենց պահվածքն այլ էր, և ոստիկանները, ուժային կառույցներն իրականում ստիպված էին անել այն գործողությունները, որ իրենք պարտավոր էին անել։
Ուզում եմ ձեզ նորից խնդրել, վստահ եղեք իշխանությունը, կառավարությունը, գործադիր, օրենսդիր մարմինը, ոչ մեկս հակված չենք մեր որևէ քաղաքացու վիճակը վատացնել կամ որևէ ավելորդ խնդիրներ ունենանք կամ ստիպված լինենք ուժով կարգի հրավիրել։
Վստահ եղեք, որ ոչ մեկս այդպիսի ցանկություն չունենք, բայց իմ խնդրանքը նաև բոլորին, որպեսզի իրենք այդպիսի իրավիճակում չդնեն ոստիկանությանը ու նաև մեզ։
Կարդացեք նաև
Մենք իրականում ուզում ենք՝ որպես ժողովրդավարական երկիր, ամեն ինչ տեղի ունենա գործընթացների շրջանակներում, ցավոք սրտի, այսօրվա միտինգների կազմակերպիչները լրիվ այլ տրամաբանության մեջ են աշխատում։ Իրենց երևի ինչ-որ ձևով չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է։
Ասեմ, թե ես վերջին երեք օրը որտեղ եմ եղել․ եղել եմ Լոռիում, եղել եմ աղետի գոտում, հանդիպել եմ մարդկանց հետ, ազատ շփվել եմ իրենց հետ և կարող եմ ասել՝ շնորհակալ եմ այն բոլոր քաղաքացիներից, որոնք անտրտունջ, առաջին իսկ պահից, երբ հնարավորություն են ունեցել ոտքի կանգնել և օգնել, իշխանության հետ միասին՝ մեկ մարդու պես աշխատել են, հիմա որոշակի իրավիճակը կայունացել է, և մենք պիտի կարողանանք իրենց բնակարանային հարցը լուծել, ինչ-որ խնդիր կա, լուծենք։
Այսինքն՝ հանդիպել ենք, խոսել ենք, տեսել ենք դժվարությունը, հասկացել ենք և հիմա լծվելու ենք այդ գործին։
Դրանց հետո եկել եմ սահմանազատված տեղ, ուզում էի հասկանալ՝ իրավիճակը ոնց է։ Առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման՝ մեր ձեռքով կառուցված։
Այսինքն՝ փշալարեր են, մենք հիմա մենք ավելի բարեկարգ կդարձնենք, սահմանապահները կանգնած են, դիմացում ավելի հեռու, ոչ տեսանելի, հեռադիտակով տեսանելի ադրբեջանցի սահմանապահներ են կանգնած, մեքենաները երթևեկում են, ճանապարհը երթևեկելի է, անցել եմ երեք գյուղերով և տեսնում եմ, որ նոր ճանապարհ ենք կառուցում՝ շրջանցող, որպեսզի մեր քաղաքացիները համար անվտանգ լինի։
Այդպես շարունակաբար եկել եմ Իջևանով, էլի քանդված ճանապարհներ, էլի խնդիրներ, բայց գիտեք ինչ կա, կյանք է, գնում է առաջ, մարդիկ չեն նեղվում, չեն դժվարանում, զգում են, որ կա իշխանություն, որը իրենց կողքին է։ Ինձ Լոռու մարզի մարդիկ էին ասում՝ ամենակարևորը որ իշխանության ներկայություն ենք իրենք զգում և դրանով իրենք վստահ են, որ մենակ չեն։
Հիմա ես բոլորին եմ խնդրում, այդ մարդիկ, ովքեր հավաքվում են, իմանան, որ իրականում այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնվում են, շատերը կեղծ են, այդպիսի օրակարգ չկա։
Այն,որ իրենք անհանգիստ են, անհանգստությունը կիսում ենք, խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, պաշտպանվածությանը, մենք ամեն օր դրանով ենք զբաղված և ամեն օր պարտավոր ենք և անում ենք, որպեսզի իրականում մենք խաղաղ պայմաններում ապրենք։
Տեսեք, կառուցվում է, նույն Գյումրին լավագույն օրինակն է ինձ համար, որովհետև այս քաղաքը ես շատ-շատ եմ սիրել նախկինում գալ, հետո ձեր հետ միասին տխրել եմ՝ ապրողների հետ, որովհետև իսկապես դեմքը կորցրել էր, հիմա տեսնում եմ, որ վերջին 5-6 տարիների ընթացքում վերականգնվում է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
“․․․Առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման՝ մեր ձեռքով կառուցված”,- դացենտ տուպօյ՜՜՜՜՜։
Նահանջը որպես հաղթանակ է ընկալում։
Աթլետիկ կազմվածքով վարչապետ, առնական դեմքով նախագահ… Մեր բախտը բերել է բոլոր առումներով: