Կոչ ՀՀ մշակույթի ներկայացուցիչներին՝ կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև
Հայաստանի մշակութային համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
Այսօր մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում. խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից հատուկ միջոցներ կիրառելու արդյունքում տուժել են մեր բազմաթիվ համաքաղաքացիներ։ Նրանց մեջ կան կանայք, և մեկ հոգու, ի մեծ ցավ, մատներն են պոկվել։ Համացանցը լի է լուսանկարներով և տեսանյութերով, որոնք ցույց են տալիս տեղի ունեցող բռնությունները։
Այս դժվարին պահին դիմում եմ ձեզ՝ հայ մշակույթի սրտացավ ու հոգատար ներկայացուցիչներ. մեր պարտքն է տեր կանգնել մեր ժողովրդին, մեր եղբայրներին ու քույրերին։ Կոչ եմ անում դուրս գալ փողոց և կանգնել ոստիկանության ու ցուցարարների միջև՝ կանխելու հետագա արյունահեղությունը։
Մեր մշակույթը միշտ եղել է խաղաղության, մարդասիրության և արդարության խորհրդանիշ։ Ցույց տանք բոլորին, որ արվեստի ու ոգու ուժն ավելի ուժեղ է, քան զենքի ու բռնության ուժը։ Միասին մենք կարող ենք պահպանել խաղաղությունը և կանխել հետագա ողբերգությունները։
Կարդացեք նաև
Ձեր ըմբռնման և աջակցության հույսով՝
Հասմիկ Պողոսյան
2006-2016 թթ. ՀՀ մշակույթի նախարար