Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկրում առկա ճգնաժամի միակ հանգուցալուծումը Փաշինյանի հրաժարականն է, խաղաղ ճանապարհով նրա հեռացումը. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Հունիս 13,2024 14:58

Հունիսի 12-ի երեկոյան ՀՀ ոստիկանությունը Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման հատվածում, առանց օրինական հիմքերի, հատուկ միջոցների կիրառմամբ բիրտ և ոչ համաչափ ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների վրա:

Հարյուրից ավելի քաղաքացիներ, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վնասվածքներ և վիրավորումներ են ստացել, ապօրինի ձերբակալվել են բազմաթիվ քաղաքացիներ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է ոստիկանության հակաօրինական գործողությունները, քաղաքական մեծամասնության՝ բռնաճնշումներն արդարացնող և դրանք խթանող դիրքավորումը։

Տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և նրա խուլիգանական խմբակը։

Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունը չունի հանրային նվազագույն լեգիտիմություն։

Միջազգային կազմակերպությունների լռությունը կարելի է դիտարկել որպես Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների կազմաքանդման, քաղաքական բռնաճնշումների և ոստիկանական բռնությունների համար կանաչ լույս։

Հայաստանի պետականության, Հայրենիքի ու արժանապատվության այս համաժողովրդական պայքարն անկասելի է, իսկ ՀՀ քաղաքացին իրավունք ունի իրացնելու իր սահմանադրական իրավունքները։

Երկրում առկա ճգնաժամի միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, խաղաղ ճանապարհով նրա հեռացումը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930