Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն հաստատել է 2023 թվականի բյուջեի կատարողականը

Հունիս 13,2024 14:08

Հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

Հաշվետու տարում պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ դրամ, ծախսերը` 2,547,649,891.9 հազար դրամ, պակասուրդը եղել է 188,866,285.5 հազար դրամ:

2023 թվականին գրանցվել է 8.7% տնտեսական աճ, կանխատեսվել էր 7.0%:

Գնաճը կազմել է 2%` զգալիորեն դանդաղելով նախորդ տարվա համեմատությամբ, գործազրկության մակարդակը նվազել է 0․9%-ային կետով և կազմել 12․6%,  իսկ աշխատանքի վարձատրությունն աճել է 14.6%-ով:

Տարեվերջին պետական պարտքը կազմել է 11,845.4  մլն ԱՄՆ դոլար,  որից արտաքին պարտքը եղել է 6501.5 (ընդհանուրի 54.9%-ը),  իսկ ներքինը՝ 5343.9 մլն ԱՄՆ դոլար (ընդհանուրի 45.1%-ը):

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930