Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, ասենք բախման արդյունքում ճեղքեցիք ոստիկանական արգելքը, գալու էիք այստեղ, ի՞նչ անեիք, սկսում էինք սուսերամա՞րտ, դանակահարությո՞ւն»

Հունիս 13,2024 13:51

«Ես՝ դահլիճում նստած, Արծվիկ Մինասյանն ուղիղ իր խոսքը կառուցեց Մարտի մեկից։ Երբ որ նայեր իմ դեմքին, կհասկանար, որ իր դիմաց նստած է մի մարդ, որը Մարտի մեկի գործով հինգ զեկույցների հեղինակ է կամ համահեղինակ։ Եվ նենգափոխել Մարտի մեկը եւ փորձել համեմատության եզրեր դնել երեկվա կատարվածի հետ, կներեք, ես չեմ իմանում՝ ոնց պետք է հասնել դրան»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ Մարտի մեկին ժողովուրդը չի հարձակվել պետական շենքերի վրա, սահմանափակված էր Ազատության հրապարակում եւ սպասում էր ՍԴ որոշմանը։ «Մենք ի՞նչ տեսանք՝ մտցվեց արտակարգ դրություն, հարձակում եղավ ուժային կառույցների կողմից, հանցավոր խմբավորումների կողմից ժողովրդի վրա, որպեսզի ՍԴ-ն հնարավորություն չունենար այդ գործը քննելու։ Իսկ ի՞նչ եղավ երեկ՝ եթե նկատեցիք, Կանադայի քաղաքացին անընդհատ մանիպուլյատիվ տեխնոլոգիա է օգտագործում՝ հավաքվեք, վաղը կասեմ։ Եթե դու պետք է տանեիր բախման, գուցե սկզբում ասեիր՝ հնարավոր է՝ այսպիսի բաներ տեղի ունենան, եւ ժողովրդի զգալի մասը չէր գա մասնակցեր այդ ավանտյուրային։ Երբ իրեն պարզ ճշմարտություններն ասում ես, ինքն սկսում է ասողներին թիրախավորել, բաներ է կպցնում, ինձ էլ ինչ-որ բան էր կպցրել, ամոթ է, հոգեւորական ես ի վերջո»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Թող օրհնյալ լինի նա»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Ընդդիմադիրներն ասացին՝ գնալու ենք նաեւ հիվանդանոց եւ կալանավայրեր։ Հիշեցնեմ կալանավայրեր գնացողներին՝ կալանավայրում գտնվում են երկու եղբայր, որոնք միջազգային հարթակներում շատ լուրջ հետագիծ են թողել՝ Արթուր Սարգսյան եւ Արտակ Սարգսյան brothers-ները։ Հետո մենք ունեցանք հոգեւորական brother-ը, եւ այստեղ մենք արդեն ունենք ենթամշակույթ։ Գնալո՞ւ եք այդ մարդկանց էլ տեսնեք, որովհետեւ ցանկը գնալով մեծանում է։

Գալով երեկվա դեպքերին՝ պարզ դարձավ, որ դա նոյեմբերի 9 էր։ Ես ասել եմ՝ ի՞նչ էր Հոկտեմբերի 27-ը՝ բոլորին բռնացնել մի տեղ, խնդիրը լուծել, գլխատել իշխանությունը։ Դա հաջողեց, որովհետեւ բոլորը մի տեղում էին։ Հիմա պառլամենտական երկրում այդ մեխանիզմները բարդ են, բայց իրենք այդ մտքից չեն հրաժարվում։ Նոյեմբերի 9-ին եկան, եւ մեր պետության բախտը բերեց, որ Փաշինյանին չկարողացան գտնել։ Մեկ օր տեւեց այդ սառանչաների հարձակումը։

Շատ լավ, տարաք բախման, այստեղ թատրոն սարքեցիք, կանայք ղժղժացին։ Լավ, ասենք բախման արդյունքում ճեղքեցիք ոստիկանական արգելքը, գալու էիք այստեղ, ի՞նչ անեիք, սկսում էինք սուսերամա՞րտ, դուե՞լ, դանակահարությո՞ւն։ Պարոն Աղազարյան, դուք էլ ասում էիք՝ եթե մտնեն, ուրիշ գործողության եք պատրաստ։ Իրենք թող մտածեն, որ այդպես չէ, տղամարդության մասին խոսում է այդ brother-ը, բայց տղամարդկությունն ուրիշ տեղ պետք է դրսեւորվի։ Լավ կլիներ, որ այդպիսի միջոցառման տանող ավանտյուրիստը մտածեր, որ անձնակազմին պետք է հարձակման տանելուց առաջ պատրաստեր»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Բագրատ սրբազանն այս օրերին բնակարան է վարձել այն շենքում, որտեղ բնակվում է ինքը՝ Բաղրամյան 30, բնակարան 6։ «Ասում է՝ ես պալատկի մեջ եմ, բայց իմ հարեւանությամբ՝ երրորդ հարկ։ Արժեր, որ մեր ԱԱԾ-ն մի հատ նայեր՝ էտ ինչո՞ւ է եկել այնտեղ, ինչո՞ւ պալատկի մեջ չի, ովքե՞ր են քնած պալատկում։ Երեկ գնացին կառավարության շենք, ման էին գալիս հանրապետության վարչապետին, ինչո՞ւ, ի՞նչ անեիք։ Քեզ չի ընդունելու, ասաց՝ չեմ ընդունելու, ասենք՝ գնացիք, մտաք ներս, հանդիպեցիք, ինչո՞վ էր վերջանալու։ Պարզ է, չէ՞, թե ինչով։ Դրանից հետո ի՞նչ էր սպասվում մեր երկրին։ Դա էլ չստացվեց, հետ պտտվեց, ասաց՝ գնում ենք՝ մեր ճամբար։ Պարզվում է՝ Բաղրամյան փողոցում ունեն ճամբար, ռազմական ճամբար է դա, երբ մենք ճամբարի կարիք ունենք մեր առաջնագծից մի քիչ այն կողմ, աղետի գոտում»,- նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանը Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին

Քոչարյանը նշեց, որ Եկեղեցին այստեղ անելիք ունի․ «Տվյալ անձնավորությունը չի կարող սառեցված լինի, ինչ է հագի շորի անունը, այդ սքեմը ինքը պիտի հանի, որովհետեւ ինքը brother է։ »

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարներում՝ դիպուկահարներն ԱԺ շենքում հունիսի 12-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930