Մինսկը հանգիստ է վերաբերվում ՀՀ վարչապետ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարություններին, տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Ալեքսանդր Շպակովսկին:
1.Բելառուսի Հանրապետությունը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը։ Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք ակնկալում ենք նմանատիպ մոտեցումներ մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով հետևեցինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ։
2.Միևնույն ժամանակ, գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ կամ» մոտեցումը։ Մենք եղբայրական Ադրբեջանի հետ շփվել ենք և կշարունակենք համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական։
3.Մենք հանգիստ գնահատում ենք Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը կապված է դարավոր պատմական կապերով։