Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Համաշխարհային ոստիկանական պրակտիկայում խաղաղ ցուցարարներին նման ծավալի բեկորային վնասվածքներ հասցնելու դեպքեր գրեթե չեն եղել

Հունիս 13,2024 13:04

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ Բաղրամյան պողոտայում, խաղաղ ցուցարարների, այդ թվում կանանց և երեխաների դեմ ՀՀ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների (Զարյա-3, ՌԳԵ-60ՍԴ կամ այլ) արդյունքում բազմաթիվ անձիք ստացել են բեկորային տարբեր աստիճանի վնասվածքներ, այրվածքներ, և անդամահատում:

Մասնագետները պնդում են, որ համաշխարհային ոստիկանական պրակտիկայում, խաղաղ ցուցարարներին նման ծավալի բեկորային վնասվածքներ հասցնելու դեպքեր գրեթե չեն եղել:

Տեղի ունեցածից կարելի է ենթադրել, որ հատուկ միջոցներ (հնարավոր է նաև ժամկետանց) կիրառած ոստիկանները (կամ դրանցից ոմանք) ամենայն հավանականությամբ չեն անցել այդ միջոցները քաղաքացիական անզեն անձանց դեմ կիրառելու հատուկ դասընթաց, հետևաբար չունեն նաև կիրառման համապատասխան հավաստագրեր և իրավազորություն:

Ինչպե՞ս որակել այն ոստիկանի կամ ոստիկանության գործողությունը, եթե պարզվի, որ առանց իրավասության և առանց համապատասխան պատրաստություն անցնելու, կիրառել է (են) հատուկ միջոցներ՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներ հասցնելով անմեղ հայրենատեր մարդկանց:

Ոստիկանության միակ հասկանալի արդարացումն այն կլինի, եթե խոստովանի, որ իրենց շարքերում ներդրվել են հայ ոստիկանության և հայ ժողովրդի հետ կապ չունեցող օտար վարձկաններ, որոնք հենց վնասելու նպատակով են գնացել այդ մարդատյաց հրամանի կատարմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930