Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է, և իշխանության կողմից կատարվող այս գործողությունները միայն մոտեցնում են այդ հաղթանակը. Վազգեն Մանուկյան 

Հունիս 13,2024 12:56

Երեկ Ազգային ժողովի մոտ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարված վայրագությունները չունեն ո՛չ մարդկային, ո՛չ մասնագիտական, ո՛չ իրավական բացատրություն։ Դա հանցանք է, որը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Ոստիկանական համակարգը դարձել է մեկ մարդու ապօրինի հրամանների կամակատարը: Եվ հենց երեկ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ուղղորդեց ոստիկաններին կատարելու այդ գործողությունները:

Լրագրող, հասարակական գործիչ Աբրահամ Գասպարյանի նկատմամբ տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ հարձակումը վկայում է այն մասին, որ այս իշխանության թիրախում հատկապես ազգային մտածողությամբ անհատներն են։

Այն իշխանությունը, որը չի հիմնվում իր ժողովրդի արժեհամակարգի վրա, օտարվում է ժողովրդից, և իր միակ հենարանը մնում են ուժային կառույցները։ Իսկ նման իշխանությունը երկար կյանք չունի։ Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է, և իշխանության կողմից կատարվող այս գործողությունները միայն մոտեցնում են այդ հաղթանակը:

Վազգեն Մանուկյան
ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ի՞նչ իմանաս․ մի Վազգեն դու ես, մեկն էլ Բագրատ Գալստանյանը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930