Լրահոս
Օրվա լրահոսը

Կգա մի ժամանակ ու կասի՝ ես սխալ էի գործել, որ 2024-ին ասում էի, որ սա է ՀՀ քարտեզը, մի հատ խաղալիք ունի, չէ՞, ձեռքին. Էդգար Ղազարյան

Հունիս 13,2024 12:48

«Ինքը հայտարարել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ մեռել ու հարություն է առել: Հիմա դիմենք վարչապետի աշխատակազմին, հասկանանք՝ մեռե՞լ է , թե՞ ողջ է: Նորից պիտի հարությո՞ւն առնի, թե՞ այս անգամ վերջնական է: Որովհետեւ վարչապետը պարտավոր է մասնակցել կառավարության նիստերին, նիստերի օրը սահմանված է օրենքով: Տեղափոխումը պետք է լինի բացառիկ դեպքերում: Բացառիկ դեպքը, փաստորեն, մեր այցելությունն է Հանրապետության հրապարակ: Սա մի բան է նշանակում, որ ՀՀ-ն այս պահին փաստացի ղեկավարում է Բագրատ սրբազանը»,- այսօր կառավարության շենքի դիմաց ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

Հիշեցնենք, որ կառավարության նիստն այսօր հետաձգվել է, տեղի չի ունեցել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկա էր 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես եկավ եզրափակիչ ելույթով:

«Մեզ մնում է, որ սրան սահմանված ընթացակարգերով տրվի պաշտոնական ձեւակերպում, ոչ թե ՀՀ-ն ղեկավարի կառավարության շենքի բակից, այլ կառավարության շենքից: Ինչքան էլ ինքը խուսափի, այդ հանդիպումը պիտի կայանա:

Առավել եւս՝ երեկվա խայտառակ հայտարարությունից հետո: Երեկ ԱԺ-ում ասում է, որ մեծ մեղք է գործել, որ 2018-ին չի ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Այլ ասել է 2022 թվականին: Ինքը ոչ միայն չի ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, այլ բացեք տեսեք, թե ինչեր է ասել Արցախի հայկական լինելու, մեկ միլիմետր չզիջելու, արցախյան պատերազմը սրբազան պատերազմ դասակարգելու, մարդկանց կոչ անելու, որ գնան կռվեն այդ պատերազմում, որ մի միլիմետր չի զիջի ոչ միայն տարածքներից, այլեւ մեր պատմությունից: Որ ինքը պատրաստ է զոհվել հանուն այդ հայրենիքի: Այդպես խաբո՞ւմ են մարդկանց, այդպիսի սո՞ւտ են ասում, ու այդ մարդը դեռ շարունակո՞ւմ է ապրել մեզ հետ ու իշխե՞լ մեզ:

Այդ նույնն է, որ կգա մի ժամանակ ու կասի՝ ես սխալ էի գործել, որ 2024-ին ասում էի, որ սա է ՀՀ քարտեզը, մի հատ խաղալիք ունի, չէ՞ ձեռքին: Ես այն ժամանակ պիտի ասեի, որ այդպիսի պետություն գոյություն չունի: Իմ մեղքը դրանում է, որ ես դա 2025-ին եմ ասում, որ կարող էի 2024-ին ասել: Եթե մեր հասարակության մեջ կա ինքնասիրություն, պատիվ, արժանապատվություն, քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդ, այդ մարդը պիտի կանգնի այդ մարդու կողքին»,- շարունակեց Էդգար Ղազարյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի գործած մեղքին, Ղազարյանը նկատեց. «Մեղք գործած մարդը, եթե ընդունում է իր մեղքը, կա ավանդույթ, չոքեչոք գալիս է սրբազանի առաջ եւ խնդրում է մեղքերի թողություն: Ինքը երեկ մեթոդապես է ասել՝ «բագաժնիկով»: «Բագաժնիկի» մեջ գցեն, ու չոքեչոք գա մեղքերի թողության: Խնդրում ենք սրբազանին բացառություն անել եւ չներել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930