«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը այսօր կառավարության շենքի դիմաց կոշտ գնահատականներ տվեց երեկ ոստիկանական բիրտ գործողություններին:
«Ոստիկանները համատարած մաղձով, վայրագությամբ, ոտքով, ձեռքով ծեծել, ջարդել են քաղաքացիներին: Բացի այդ՝ ամենավերջին հայհոյանքներն են տվել: Խուլիգանական համակարգ է ձեւավորված: Երեկվա ոստիկանական գործողություններն իրենց իսկական դեմքն է ցույց տալիս: Փողոցային, սրանք ոստիկանությո՞ւն են: Չկա՛ նման բան, որ մարդուն 7-8 հոգով խոշտանգեն, հետո էլ նվաստացնող հայհոյանքներ հասցնեն… Այսինքն՝ ոստիկանությունը դարձել է փողոցի խուլիգանություն: Մեզ իրավունք են տվել՝ ինչպես ուզենք, իրենց հետ վարվենք, որովհետեւ օրինականության սահմանները, ոստիկանության կոչումի, պատվի, կետի, ձեւի սահմաններն անցել են, չունեն:
Գլուխներդ կախ պիտի քայլեք այս երկրում, ոստիկաննե՛ր: Ձեր ընտանիքները պիտի ամաչեն ձեզնից: Այնքան ժամանակ, որքան ուրացող, հայրենավաճառ ստախոսին եք ծառայում: Դուք ժողովրդին ու պետությանը չեք ծառայում»,- այսօր կառավարության շենքի դիմաց դիմելով ոստիկաններին՝ ասաց Բագրատ սրբազանը:
Շարժման մասնակիցները սկսեցին սուլել ու մեջքով կանգնել ոստիկաններին: Ոստիկաններն էլ ի պատասխան քաղաքացիների ամոթանքի կոչերին ու սուլոցներին, միացրին ծառայողական մեքենաների ազդանշանները:
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված հայտարարությանը, թե եթե ցանկանար նրան հանդիպել, բիրտ ուժերին կասեր՝ գցեին «բագաժնիկը», բերեին:
«Այ, «բագաժնիկ» գցող… Անընդհատ վերադառնում ենք այդ մարդուն ու իր ասածներին եւ ամեն անգամ զարմանում ու ամաչում, թե ինչ նկարագիր ինքն ունի»,- ասաց Բագրատ սրբազանը:
Անդրադառնալով գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին՝ Բագրատ սրբազանն ասաց՝ թող մտածի իր ու որդու գործարքների մասին. «Թող դրա մասին մտածի, թե ինչ կերպով է հասել գեներալի ուսադիր կրելուն: Այս երկրում գեներալ կա՞: Այս մարդիկ ուղղակի փողի համար, արյունով թաթախված հացով ապրող մարդիկ են իրենց վախկոտ ղեկավարի հետ միասին: Բերման ենթարկել, կալանք, չգիտեմ ինչ անել դրանից այս աղետը չի փոխվելու: Ինձ ոչ մի բան չի լինելու ու ոչ մեկին ոչ մի բան չի լինելու: Երկիրն է մնալու աղետի մեջ»:

The police blocked the way of the participants of the ‘Tavush for the Motherland’ movement to the National Assembly building

The police blocked the way of the participants of the ‘Tavush for the Motherland’ movement to the National Assembly building
Բագրատ սրբազանին մոտեցավ մի կին ու հետաքրքրվեց՝ բա մեր գերիներն ինչ են լինելու: Ի պատասխան Բագրատ սրբազանը նկատեց, որ Ադրբեջանում մեր գերիների՝ գտնվելը մեր ամոթն են:
«4 տարի է՝ անընդհատ խաբում է: Գերիների մասով քանի՞ անգամ է սուտ խոսել, նախընտրական արշավին ասում էր՝ ոչինչ, մեր տղերքը երկու ամիս էլ կսպասեն, սա էդ ստախոսության շարքից է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ