«Արձանագրում եմ, որ ես այլեւս երբեք Բելառուս չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Եվ հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի ընդհանրապես»,- ԱԺ նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ամփոփիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի վերջին հայտարարություններին։
Նա հիշեցրեց․ «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ, Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ»։
Նա հավելեց․ «ՀԱՊԿ հետ կապված կարո՞ղ է արդյոք որեւէ բան փոխվել, տեսականորեն չի կարող բացառվել, եթե, օրինակ, Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որն ընդունելի կլինի»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ