Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ հիմա ԳՇ ձեռքի տակից հանում են նաև «այլ զորքերը». «168 ժամ»

Հունիս 13,2024 11:24

Ոստիկանական գվարդիան այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ, այն լինելու է ամբողջովին նոր կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը: Սա նշանակում է, որ գվարդիան հնարավոր պատերազմի դեպքում ևս չի մասնակցելու մարտական գործողությունների: «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ «ՀՀ ԶՈւ ԳՇ-ն համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը»:

Նշենք, որ նույն օրենքը հստակ սահմանում է. «Զինված ուժերը կազմված են զինվորական կառավարման կենտրոնական մարմնից՝ զինված ուժերի գլխավոր շտաբից, զինվորական կառավարման այլ մարմիններից, զորամիավորումներից, միավորումներից, զորատեսակներից և զորամասերից, զինվորական հաստատություններից և զինվորական այլ կազմավորումներից: Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը»:

Օրենքում մի կետ կա, ինչն ԱԺ-ում առանձնացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, համաձայն որի՝ ռազմական գործողությունների դեպքում գերագույն հրամանատարը ոստիկանության գվարդիային կարող է օգտագործել ռազմական դրությամբ պայմանավորված առաջադրանքներ տալու, բայց ռազմական դրության իրավական ակտերում, երբ փոփոխություն է առաջարկվում՝ գերագույն հրամանատարը բացառիկ դեպքերում ոստիկանության գվարդիային կարող է հանձնարարականներ տալ։

«Այսինքն, ամբողջությամբ մնում է գերագույն հրամանատարի քմահաճույքը, ցանկությունը՝ կհանձնարարի՞, թե՞ չի հանձնարարի։ Այնինչ, ամբողջ խնդիրը ինչպես եղել է նախկին օրենքում, միանգամից արձանագրվել է, որ ներքին զորքերը ՀՀ պաշտպանության իրականացման խնդիր ունեն»,- ընդգծել է նա:

Այն, որ ոստիկանական այս գվարդիան ստեղծվում է զուտ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ու իշխանությունը պահպանելու համար, դա անվիճելի է, և դա երևում է նրանց գործառույթներից: Բայց ցանկանում ենք հարցն այլ տեսանկյունից դիտարկել: Արդեն նշեցինք, որ ռազմական դրության ժամանակ «այլ զորքերն» անցնում են ԳՇ համակարգման և վերահսկման ներքո:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա հերթական քայլն է ինչ-որ առումով թուլացնելու ՀՀ զինված ուժերը և ԳՇ-ն նաև այս ճանապարհով: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցներին, այդ թվում՝ Զինված ուժերին լիովին չի վստահում կամ մտավախություններ ունի: Հնարավոր է:

Մոտ մեկ ամիս առաջ 168.am-ն անդրադարձել էր այս խնդրին, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ ուղիղ ենթակայությունից ՊՆ ուղիղ ենթակայությանն էին անցել սպառազինության վարչությունը և ոչ միայն:

Եվ հիմա ԳՇ ձեռքի տակից հանում են նաև «այլ զորքերը», իսկ նոր պատերազմ միանգամայն հնարավոր է…

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930