Մարդը խոստանա Հրապարակում հաշվետվություն տալ, Հրապարակի հետ որոշումներ կայացնել, բաց ու թափանցիկ գործել, իսկ հիմա միանձնյա հող հանձնի, սահմանազատում անի, գյուղեր ու ճանապարհներ տա:
Մարդը խոսի փշալարերի ժանգոտվելուց, ինստիտուտները կայացնելուց, բյուջեն խնայելուց, հետո ինստիտուտները ոչնչացնի, բյուջեն սեփական հայեցողությամբ ու անխնա ծախսի, վերջում էլ փշալարերը բերի շարի մայրաքաղաքում:
Մարդը 15 տարի խոսի Մարտի 1-ից, բանակը ժողովրդի դեմ հանելուց, Ղարաբաղից զորք բերելուց, հիմա ոստիկանության կրկնապատկված զորքը հանի ժողովրդի դեմ, բոլոր մարզերից ոստիկաններ տեղափոխի Երեւան, մահակներով ու սաղավարտներով զինված մարդկանց կանգնեցնի խաղաղ ժողովրդի առաջ, որը կարող էր շատ վաղուց իր հարցերը լուծել, բայց ուզում է, որ նա անցնցում, հանգիստ հեռանա` առանց արյուն թափելու:
Մարդն Ազգային ժողովում կռիվ հրահրի, պատգամավորներ ծեծել տա… Ու շարունակի պաշտոնավարել:
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում