Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի. «Փաստ»

Հունիս 13,2024 09:30

Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը: Սակայն արդարադատության նախարարությունը հրաժարվեց գրանցել կուսակցությունը՝ կանոնադրության մեջ ինչ-ինչ թերությունների պատճառաբանությամբ: Ընդ որում, կուսակցությունից պահանջել են ոչ թե շտկել այդ տեխնիկական վրիպակները, այլ նոր համագումար հրավիրել:

Թե՛ Արշակ Կարապետյանը, թե՛ կուսակցության այլ ներկայացուցիչներ ոչ մեկ անգամ նշել են, որ սա իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է՝ ձգձգել կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել կուսակցության լիարժեք գործունեության համար:

Այդուամենայնիվ, «Փաստի» ունեցած տեղեկություններով, կուսակցության ղեկավարությունը որոշել է նոր համագումար հրավիրել, որպեսզի կուսակցության գործունեությունը չձգձգվի: Կուսակցությունից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ համագումարը կկայանա հունիսի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Պատվիրակների գրանցումը սկսվելու է ժամը 17:30-ին:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930