Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օլիգարխների բանդաներ» կա՞ն, թե՞ չկան

Հունիս 13,2024 10:00

2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված այսօրվա իշխանությունները սիրում են խոսել «օլիգարխների հրոսակախմբերի» մասին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ցուցարարների դեմ գործողություններում: Վստահ եմ, որ այդ խոսակցությունները ճիշտ են: Կա միայն մի «դետալ». խոսողներն արդեն 6 տարի է՝ իշխանություն են, սակայն այդ իրադարձությունների մասնակից ոչ մի օլիգարխ ու ոչ մի «հրոսակ» չի դատվել:

Ինչո՞ւ: Որովհետեւ օլիգարխները ինչպես ծառայում էին նախորդ իշխանություններին, այդպես էլ ծառայում են «ներկաներին»: Եվ նրանց «բանդաները» նույնպես պետք են գալիս: Հետեւաբար, խնդիրը ներկայիս իշխանությունների համար ոչ թե պետական շինարարությունն էր կամ օրինականությունը, այլ կարճատեւ քարոզչական էֆեկտը:

Ինչ վերաբերում է «հրոսակներին», ապա առնվազն մի դեպք մենք կարող ենք արձանագրել: Այս տարվա ապրիլի 16-ին մի խումբ դիմակավոր մարդիկ հարձակվել էին ոստիկանության վերահսկողության տակ գտնվող, կալանավորված ընդդիմադիր երիտասարդի վրա եւ դաժան ծեծի էին ենթարկել նրան: Այդ դիմակավորները, բնականաբար, «չեն հայտնաբերվել»: Ենթադրելի է՝ այն պատճառով, որ նրանք դարձյալ որեւէ օլիգարխի «բանդայից» են:

Զարմանալիորեն կրկնվող սյուժեներ եւ «իրավապաշտպանների» զարմանալիորեն տարբեր արձագանքներ: Տասնամյակներ շարունակ իշխանությունը «սովորություն ունի» բոլոր խոշոր հանրահավաքներից առաջ ձերբակալելու դրանց հնարավոր կազմակերպիչներին: Այժմ այդ «օպերացիայի» շրջանակներում ձերբակալվում են Արցախի բնակավայրերի համայնքապետերը: «Առաջադեմ ակտիվիստների» մոտ դա որեւէ արձագանքի չի արժանանում: Հասարակությունն էլ առանձնապես դրանից չի հուզվում: Պատճառն այն է, հավանաբար, որ «օպերացիան» ուղեկցվում է արցախցիների մասին ֆանտաստիկ լուրերի տարածմամբ եւ մեր այդ հայրենակիցների հանդեպ տարածվող քստմնելի, ռասիստական ատելության խոսքով: Եվ դրանով հաջողությամբ լվացվում են շատերի ուղեղները:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ. Գ. Լուսանկարները հրապարակել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը՝ մակագրելով. «Ըստ մեզ հասած տեղեկությունների, ոստիկանական ուժերն այսօր համալրվել են նաև իշխանական օլիգարխների թիկնազորով։ Սև հագուստով, առանց տարբերանշանների այս մարդկանց ոստիկանները փորձում են ներկայացնել որպես կուրսանտներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Օլիգարխների բանդաներ, բոլորն էլ գիտեն, որ կան: Կա գռզոյի բանդա (իմիջիայլոց, նախկինների օրոք էր այդ հաստավիզների բանդայով շրջապատված՝ քաղաքում զբոսնում. ներկայիս տերն այնքան է համը հանել, որ արդեն պլոճիկ չունի նույնն անելու), Հրազդանցի Սասունի բանդա, Ալեն Սիմոնյանի հաստավիզների բանդա, որ միայն շեֆի կողմից անցորդների վրա թքելու համար է գործածվում, նախկին մամայի բալաներից էն ալավերդցի լպստած տղայի (անունը չեմ հիշում)՝ հանցագործներից հավաքագրած բանդա… Էլի կան, հաստատ:
    Բանդաներին կօգտագործեն, թե ոչ. ամենայն հավանականությամբ՝ այո: 2020-ից հետո խոզ խանձողն ամեն ինչ արեց՝ հետույքը պահելու համար. դրսի փողերը, բանակից կտրած փողերը, մեր փողերը. ոչ մի ոլորտում այնքան ներդրում չարվեց, որքան ոստիկանությունում: Ամբողջ հարցն այն է, բավակա՞ն էր արդյոք այս 4 տարին՝ ենիչերի մանկուրտներ պատրաստելու համար: Ակնհայտ է, որ անշեղորեն այդ ընթացքն են վերցրել. վկա՝ սպիտակտենդավորի իր պարանոիդալ պահվածքը և բերետավորների վարքը: Սակայն անդառնալիության կետն անցած է երկու կողմերից էլ: Իշխանությունների համար հետ դառնալը նշանակելու է զրկվել իշխելուց ու լափամաններից՝ միակ հաճույքը որ այդ միաբջիջները կարող են ունենալ: Շարժման համար հետ դառնալը կնշանակի բռնաճնշումներ, հերթական անհաջողակի պիտակ: Սրանից էլ բխող՝ մարդկանց հիասթափություն, երիտասարդների սաստկացող անտարբերություն, հերթական արտահոսք, սաստկացող երկուստեք ատելություն: Այնպես որ, Ռուբիկոնն անցած է. մենք (շարժումը) ունենք այն, ինչ ունենք՝ մարդկային ռեսուրս ու նպատակ, որ չի խրախուսվում աշխարհաքաղաքական ոչ մի կենտրոնի կողմից: Իշխանությունն էլ ունի իր լափամանը չկորցնելու նպատակ, որ ներդաշնակ է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների ծրագրերին: Այդ նպատակն իրագործելու համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի, իշխանությունները չեն վարանի օգտագործել իրենց օլիգարխների և իրենց բանդաները:

  2. Ակնհայտ է, որ ‘ֆանտաստիկ լուրերի’ և այլ աղբի տարածումը լավ կազմակերպված ցանցի աշխատանք է: Դրա դեմը առնել է պետք` օրեկան մեկ ժամ բացատրական աշխատանք տանելով. օրինակ հեռուստատեսությամբ: Որը կավարտվի նաև օրեկան ուղերձով:
    Հաջորդ անելիքը բառերի պարզաբանումն է` օրինակ ‘օլիգարխ’ -ը այլ կերպ է կոչվում օրինակելի դեմոկրատական երկրներում ու խնդիր չկա: Օրինակ, Նյութ 1 Ալենի վարքն-ու-խոսքը օրիգարխի վարք-ու-խոսք է: Նյութ 2. Հայաստանում գործող ոստիկանության բազմատեսակ ու մեծաթիվ խմբերը բանդաներ են: 3.
    Շնորհակալություն և Արամ Աբրահամյանին և Սարգիս Զեյթունյանին իրավիճակի պարզ շարադրված ու ճշմարիտ նկարագրի համար: Հարկավոր է ձեր մտքերը ընգրկել վիճակից դուրս գալու մանիֆեստոն:

  3. Բառերը ճիշտ ընկալելու մասին: Երկար է ստացվել, ներողություն:
    Կանեմ 3 կտորով:
    Այսօր Բագրատ Սրբազանը շատ կարևոր բաներ է ասել: Սակայն կասկածում եմ, թե ասծը ամրագրվել է մարդկանց մտքում` շատ բորբոքված են ու այն մարդիկ որոնք այնտեղ չէին ոչ էլ իմացել են:
    Պատկերացրեք, որ երեկոյան, հայտնի ժամին հեռուստատեսության հայտնի ալիքով կա սլայդ-շոուներով (Առավոտի խմբագիրը թույլ չի տալիս ինձ այլատառ տեքստ): Այսօրվա ելույթը կսարելի է բազանել 3 նյութի` հետևյալ պատկերավոր բացատրություն:

    Slide show 1. Բագրատ Սրբազանի խոսքը` ‘Ա′յ ստախոս, 2018-ին չես ասել, տարել մարդկանց կոտորել ես․ Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին: Ստախոսն ասել է, որ իմ հանցանքն այն է, որ 2018-ին չեմ ասել, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի կազմում։ Այ ստախոս, 2018-ին չես ասել, տարել, մարդկանց կոտորել ես, հսկայական ընտանիքների ողբի մատնել, նույն ընտանիքներին երեկ ծեծում, ջարդում էիր, որոնցից մեկի հայրը հիվանդանոցում է՝ կողերով ջարդված։ Ուրեմն դու մտքիդ մեջ իմացել ես, արդեն ծրագրել ես, ուրեմն միտումնավոր մարդկանց սպանել, կոտորել ես։ Գնացել ես Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, արտահայտել ես, որ Արցախը Հայաստան է և վերջ․ այ ստախոս, որ 2018-ին դու արդեն գիտեիր, որ չէ, բա ո՞նց ես նման արտահայտություն արել։ 2021-ին ինչո՞ւ էիր կառավարության ծրագրում գրում, որ անջատում հանուն փրկության, դեօկուպացիա։ Լրիվ ստի մեջ ենք ապրում»։

    Իհարկե, ստախոս անվանելը շատ մեղմ ու, իմ կարծիքով չաշխատող բառ է: Կարելի է ավարտել այս նյութը բացատրելով որ յուրաքանչյուրը այս արարքներից ա) առանձին մեծ հանծանք է և բ) իշխանության չարաշահում: Ու ավարտել բերելով օրենքով հասանելիք պատիժը: Հանցանքը ունի պատիժ, կիրառել է պետք:

  4. Slide show 2. Բագրատ Սրբազանի խոսքը` ‘Սեփական քաղաքացիների դեմ պետություն պաշտպանելը հանցագործություն է’
    Այս իրականությունը հարկավոր է բացահայտել այն հանգամանքով, որ ա) պետությունից խոսողը իրականում վերածել է եղած պետությունը գաղութի, գործակալության և բ) օգտագործում է մարդկային վախը որպես պետական գործիք: Փաստարկներ (առանձին սլայդերով)` ինչպես է օրվա մեջ փոխվում պաշտոնական հայտարարությունը կախված նրանից թե ինչ կասեն արտասահմանյան ցածրակարգ չինովնիկները: Օրինակ, ԱՄՆ Պետդպրտմենտի 3րդ էշելոնի չինովնիկը, որը ուրվագծում է ՀՀ ապագան` առևտուր և ընդամենը: Եվ ապագա Ադրբջնի գեգեմոնիայի ներքո: Հիշել Ռուսաստանցի Օվերչուկին…Ավարտել` նիկոլը վախեցնում է ‘գուբերնիայով’, իսկ ինքը տանում է հայաստանը ‘Ինքնավար Մարզի’ կարգավիճակի Ադրբջնի կազմում (կար ԼՂԻՄ, հիմա կլինի ՀԻՄ): Ընգծել ‘ապագա-կա-ապագա’-յի իրական Հայաստանը ‘Կար ԼՂԻՄ, հիմա կլինի ՀԻՄ’:

  5. Slide show 3. Բագրատ Սրբազան` ‘ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում «ցուցարարներին հավաքների ազատության՝ իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց»։ Բագրատ սրբազանն այս առիթով ասաց․ ‘Նրանք հստակ գնահատական չեն տալու, քանի որ ստախոսը բոլորի ծառան է։ Իր չսիրած ՌԴ-ի ծառան էլ է, բոլոր աշխարհաքաղաքական ուժերի, քանի որ աշխարհաքաղաքականության մեջ այնպիսի մի թնջուկ է ստեղծել․ գիշերը քնում, առավոտն արթնանում է ինչ-որ մի երկրի մի բան ասելու’

    Հիանալի է, սակայն ստախոս ասելը ճիշտ չէ: Հայության մեջ կա թեթև վերաբերմունք ստի նկատմամբ: Հանցանքն է ճիշտ բարը: Արանջին սլայդ այս տարբերությունը ընգծելու համար: Շեշտել ու ուսուցանել լսարանը: նիկոլի արածը ստախոսություն չէ, որ հետևին մի հատ զարկեն, ականջները ոլորեն ու թողնեն որ գնա: Նա հանցավգործ է: նիկոլը պիտի պատիժ կրի, առնվազն:
    Որպես հիմնային փաստարկ պատրաստել սլայդ քաղաքացու ‘պայմանգրային’ հարաբերակցություն ունենալու մասին իր երկրի, հայրենիքի հետ: Դա ողբերգություն է: Օգտագործել սլայդեր, որոնք ցույց են տալիս առհամարանք-ատելությունը, որը արևելքն ու արևմուտքը ունեն ‘կոնտրակտնիկների’ նկատմամբ: Այդ մարդիկ ոչ մի խնդիր չունեն ծառայելու և բարուն և չարին: ‘Ջաստ բիզնեսս’ մարդուկներ են: Սա է նիկոլի գաղափարախոսության հիմնաքարը: Սլայդերից մեկը պիտի ցույց տա թե ինչ թափ է առել աշխարհով մեկ այդ անհայրենիքության վարակը: Սլայդեր` Եվրոպան խելքի է գալիս` աջակողմյանները գրավում են իշխանությունը, փրկում ազգային պետականությունը: Մինչդեռ, նիկոլը վերածում է հայաստանը գաղութի, այն էլ Ադրբջնի:

  6. հայկ համբարձումեան says:

    փորձ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930