«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը խստորեն դատապարտում է սույն թվականի հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումը, մարդկանց խոշտանգումները։
Ինչպես մշտապես, այդպես էլ հիմա, «Շանթ Դաշինքը» վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ Հայաստանը նման աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի գլխավորությամբ, օր առաջ պետք է հեռանան։
Շուտափույթ առողջություն ենք մաղթում բոլոր վիրավորներին և ազատություն՝ բոլոր ապօրինի կալանավորվածներին։
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն
Հիմա է որոշվելու ամեն ինչ – եթե ծեծված և արժանապատվությունը վիրավորված ժողովուրդն ավելի ուժեղացնի ճնշումը այս խեղկատակ ու դավաճան իշխանության դեմ, ապա նոր մարդկանց խմբեր կմիանան սրբազան պայքարին և դրական զարգացումները կտանեն ժողովրդի հաղթանակի։