Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության նման բիրտ և ոչ իրավաչափ գործելաոճը որևէ կերպ չի համադրվում ժողովրդավարության ընդունված նորմերի հետ. ՀՀԿ

Հունիս 13,2024 01:11

ՀՀԿ ԳՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ս.Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ս.թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների 20-ից ավելի կիրառման արդյունքում շուրջ 100 խաղաղ ցուցարարներ և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման, իսկ լուսաձայնային նռնակները նետվել են ցուցարարների այն հատվածում, որտեղ եղել են մանկահասակ երեխաներ և կանայք, վիրավորներին օգնություն ցուցաբերող քաղաքացիներ։ Նետված լուսաձայնային նռնակներից մեկի հետևանքով քաղաքացիներից մեկի դաստակն ամպուտացվել է։

Ոստիկանության նման բիրտ և ոչ իրավաչափ գործելաոճը որևէ կերպ չի համադրվում ժողովրդավարության ընդունված նորմերի հետ։ Այս գործողությունների լիիրավ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն է։

Խաղաղ հայրենասերների հանդեպ վայրագ ուժի, հատուկ միջոցների կիրառումը, վահաններով ու մահակներով ցուցարարներին հարվածելը, առևանգելը ևս մեկ անգամ ապացուցում են, որ իշխանության ղեկին հայտնված և ժողովրդի վստահությունը սպառած արկածախնդիրը պատրաստ է ուժի կիրառմամբ անել ամենը՝ սեփական իշխանությունը պահելու համար։ Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության պատկերը։ «Ժողովրդավարության բաստիոնում» սեփական ժողովրդի հանդեպ վայրագ ուժ կիրառող ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, իսկ իր միակ հենարանը ոստիկանական ուժերն են։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանական ուժերի բռնարարքները խաղաղ ցուցարարների հանդեպ և կոչ անում չդառնալ կապիտուլյանտ իշխանությունների գրպանային կամակատարը։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերահաստատում է, որ Հայաստանի պետականության փլուզումը կանխելու միակ ելքը Հայաստանի կառավարչի անհապաղ հրաժարականն է։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոչ է անում նաև բոլոր միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին ուշադրություն դարձնել մեր երկրում ժողովրդավարության, հավաքների ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքների այս կոպտագույն խախտումներին և հանդես գալ համապատասխան գնահատականով։

«ԱՌԱՎՈՏ». Ոստիկանների հարձակումից վիրավորում է ստացել նաև ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930