Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաթսան եռում է, կրակեցին՝ մարդիկ շատացան»․ Էդուարդ Շարմազանով

Հունիս 13,2024 00:17

«Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին,  անօրինական էին, բռնություն էր, հակաժողովրդավարություն էր, եւ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ շատ ժողովուրդ հավաքվի»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Հիշեցնենք, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։

ՀՀԿ ներկայացուցչի խոսքով՝ ժողովրդավարության բաստիոնից խոսողը երկրորդ անգամ կրակեց սեփական ժողովրդի վրա։ «Նիկոլի հրահանգով քննչական կոմիտեն զանգվածային անկարգության հոդվածով վարույթ հարուցեց։ Ես այնտեղ զանգվածային անկարգության որեւէ նշույլ չեմ տեսել։ Հանգիստ կանգնած էինք, հատուկ միջոցներ կիրառելս ո՞րն է»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովի կարծիքով՝ այս իշխանության մեջ հավասարակշռված որեւէ մեկը չկա, որ խորհուրդ տա Փաշինյանին հեռանալու։ «Պիտի ասեն՝ պարոն վարչապետ՝ հել գնա։ Սրբազան շարժումը հաշտության շարժում է, պետության եւ քո լավագույն շանսն է՝ հաշտությամբ ամեն ինչ ավարտելու։ Կաթսան եռում է, կրակեցին՝ մարդիկ շատացան։ Եթե ինքը ուզում է ուժեղ ցնցումներ, ինձ պետք է հաշտ ու համերաշխ Հայաստան»,-ասաց ՀՀԿ ԳՄ անդամն ավելացնելով, որ « միայն Նիկոլին ու մեր երկրի թշնամիներին են պետք ցնցումներ Հայաստանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե  ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930