Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տեղեկություններով վախկոտը կառավարության շենքում էր, բայց ինչ-որ տեղ է գնացել». Բագրատ սրբազան

Հունիս 12,2024 23:55

«Մեր տեղեկություններով վախկոտը կառավարության շենքում էր, բայց ինչ-որ տեղ է գնացել»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը: Բաղրամյան պողոտայում, ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումից հետո, տեղեկություն ստացվեց, թե Նիկոլ Փաշինյանն ԱԺ շենքից դուրս է եկել եւ գտնվում է կառավարության շենքում: Ցուցարարները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք:

Մինչեւ կառավարության շենքի մոտ հասնելը, ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ քաշքշոց տեղի ունեցավ:

 

Իսկ կառավարության շենքը մեծաթիվ ոստիկանական ուժեր էին շրջափակել:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

«Տղա ես՝ Իլհամ Ալիևին կես բառ ասա»,- Նիկոլ Փաշինյանին դիմեց Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով սեփական ժողովրդի դեմ բիրտ ուժի եւ հատուկ միջոցների կիրառումը:

«Նվաստացած, ստորացված մարդիկ ոտքի են կանգնել, այլևս անհանդուրժելի է այս վիճակը, այն չի կարող շարունակվել, պետք է գնաս ու գնալու ես, մեր հորդորն է որ խաղաղ գնաս»,- ասաց Բագրատ սրբազանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության շենքի մոտ գտնվող բարձրաստիճան ոստիկանները, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին, որ հատուկ միջոցների կիրառման արդյունքում 17 ոստիկան է վնասվածք ստացել:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ցուցարարները վերադարձան Բաղրամյան պողոտա: Վաղն առավոտից նրանք կլինեն կառավարության շենքի մոտ՝ ողջունելու կառավարության նիստի մասնակիցներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930