«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։
Վնասվածքներ և վիրավորումներ ստացած մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը և պատասխանատուն Հայաստանում լեգիտիմություն չունեցող և սեփական իշխանության պահպանման համար ոչինչ չխնայող Նիկոլ Փաշինյանն է։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանում ներքին խաղաղության և համերաշխության հաստատման միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումը և ժողովրդի կամքն արտահայտող նոր իշխանությունների ձևավորումն է։
Մեր աջակցությունն ենք հայտնում Սրբազան շարժմանն ու՝ Հայաստանի շահերը ոտնակոխ անող իշխանությունների դեմ պայքարի դուրս եկած մեր բոլոր քաղաքացիներին։
Կարդացեք նաև
«Հայրենիք» կուսակցություն