«Սա արմագեդո՞ն է, դուք պատկերացնո՞ւմ եք այս արյունահեղությունը՝ կտրված դաստակ: Ես մտել եմ շտապ օգնության մեքենաների մեջ՝ անգամ չեք պատկերացնի ինչ էր կատարվում։ Մարդիկ չէին ուզում գնալ հիվանդանոց, բժիշկը հորդորեց՝ ասելով, որ արյան վարակ կստանան»,- Aravot.am-ի հետ զրուցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով հունիսի 12-ին Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։
«Կարծում եմ, պիտի ճնշումն ուժեղացնել միջազգային կառույցների վրա, որովհետեւ իրենց աշխարհաքաղաքական շահերի համար Հայաստանը չի վերածվելու տոտալ բռնապետության»,-նշեց տիկին Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր անցավ ռուբիկոնը։
Կարդացեք նաև
«Ադրբեջանական մամուլը հայ ոստիկանին նկատի ունենալով՝ գրում է «ապրեն մեր ոստիկանները»։ Ժողովրդավարական փարոսում սեփական ժողովրդի դեմ կիրառում են ռումբեր»,-իր խոսքը եզրափակեց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ