«Դու Նիկոլից ուրիշ բան սպասո՞ւմ էիր․ ես սպասում էի, որ կկրակեն, ցանկացած բանի պատրաստ է գնալու, բայց ժողովուրդը այս համախմբվածությունը ունեցավ, այս առաջնորդությունը ունեցավ եւ կանգնեց այս տրամադրությամբ՝ հեռանալու է»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Ըստ պատգամավորի՝ «ժողովուրդը այսքան ժամանակ խաբվեց, պետք չի իրանից լավ բան սպասել»։
«Վախկոտ սարսափելի, սուտասան՝ աներեւակայելի, փողի մեռած՝ անկարելի»,-նշեց Աղվան Վարդանյանը։
Այն դիտարկմանն ի պատասխան՝ այդ դեպքում ինչո՞ւ է գնում ԱԺ՝ հարց տալիս, ընդդիմադիր պատգամավորը նկատեց. «Գնում եմ, որ ձեզ ցույց տամ նրա իրական դեմքը»։
Կարդացեք նաև
Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ դեռ ժամանակը չի մանդատները վայր դնելու։
Մանրամասները տեսանյութում։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ