Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանին հոսպիտալացրել են: Բերման ենթարկելու ընթացքում նրան դաժան ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով Գասպարյանի մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, նաև կողոսկրերն են կոտրվել:
«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիք
Հ. Գ. Տուժողի փաստաբան Տիգրան Գրիգորյանը լրագրողներին հայտնել է, որ իրենք պատրաստվում են կարմիր բերետավորների հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այդ թվում՝ գողության մասին. «Կարմիր բերետավորները չեն զլացել, վզի շղթան էլ են գողացել»
«Այս պահի դրությամբ՝ Աբրահամ Գասպարյանն ազատ է արձակվել, քրեաիրավական գործընթաց իր նկատմամբ չկա։ Հակառակն է լինելու, պատասխան են տալու այդ կարմիր բերետավոր կոչվածները, ես խոստանում եմ, ողջ խստությամբ պատասխանատվություն են կրելու, ողջ գործիքակազմը մենք կիրառելու ենք»,- նշել է նա։