Թուրքիայի դատախազությունը պահանջել է կարճել Թուրքիայում հարապարակվող «Ակոս» (Agos) օրաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի դեմ հարուցված հերթական քրգործը:
Դատախազության եզրակացությունն ընթերցվել է հունիսի 12-ին Ստամբուլի 14-րդ քրեաիրավական դատարանում տեղի ունեցած հերթական լսումների ժամանակ:
Նշենք, որ Սամասթը 16 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ժամկետից շուտ ազատ էր արձակվել «լավ պահվածքի» համար, ինչից հետո նրա դեմ նոր մեղադրական էր ներկայացվել դատարան:
Այս դեպքում նա մեղադրվել էր «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով հանդերձ կազմակերպության անունից հանցագործություն իրականացնելու մեջ»:
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber.am-kronos36.news