«Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը թաքնվել է կառավարության շենքում. հիմա մենք գնալու ենք այնտեղ ու պատասխան պահանջենք այս ապօրինության համար»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը: Տեղեկությունը հստակ չէ, սրբազանն էլ վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ապաստանել է կառավարության շենքում: Եթե Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում չլինի, ցուցարարները վերադառնալու են Բաղրամյան փողոց, գիշերելու են այնտեղ:
Նա նաեւ հայտնեց, որ վաղը առավոտյան կառավարության նիստ կա եւ հորդորեց՝ առավոտյան 9:00-ից պետք է հավաքվել կառավարության շենքի մոտ:
Սրբազանը նաեւ հայտարարեց, որ ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել Սիրահարների այգում գտնվող խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչը որակեց՝ ահաբեկչություն: Նաեւ ասաց, որ հատուկ միջոց կիրառող ոստիկանների դեմքերը հայտնի են, նրանք անպայման պատասխանատվության են ենթարկվելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ