Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել: Փոխվարչապետն իր շնորհավորական խոսքում ամենայն բարիք, բարգավաճում և բարօրություն է մաղթել Ռուսաստանի ժողովրդին:
«Համոզված եմ, որ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով իրավահավասար և փոխշահավետ հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը, դրանց երկարաժամկետ, համակարգային, ինստիտուցիոնալ և կայուն բնույթ հաղորդելը, ինչպես նաև երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը բխում է հայ և ռուս ժողովուրդների հիմնարար շահերից»,- նշել է Մհեր Գրիգորյանը։
ՀՀ կառավարություն