Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին դրությունը լիցքաթափելու համար երկխոսության գնալ շարժման ղեկավարների հետ. Հայ կառուցողական կուսակցություն

Հունիս 12,2024 22:17

Հայ Կառուցողական Կուսակցության Գլխավոր Խորհրդի

Հայտարարությունը

Հայ Կառուցողական Կուսակցությունը խստիվ դատապարտում է ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի և անհամաչափ ուժի գործադրումը։

ՀՀ ոստիկանության ղեկավարությանը հայտնի է, որ լուսաձայնային նռնակների կիրառումը թույլատրված է միայն այնպիսի պայմաններում, երբ դա չի կարող բերել ցուցարարների մոտ զանգվածային ծանր վնասվածքների։ Ոստիկանության ղեկավարությանը հայտնի է նաև, որ Հայաստանում ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումը որպես հետևանք ավելի է սրում իրադրությունը, որովհետև  բոլոր քաղաքացիների մոտ առաջացնում է արդարացի զայրույթ, որպես կանոն դա բերում է բողոքի ակցիաների մասնակիցների ավելացմանը։

Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին դադարեցնել Հայաստանում ներքին ապակայունացմանն ուղղված գործողությունները և  դրությունը լիցքաթափելու համար երկխոսության գնալ  շարժման ղեկավարների հետ։ Բաց, թափանցիկ, հրապարակային երկխոսությունը միակ ճանապարհն է կառուցողական լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Երկխոսության մերժումը բացի ողբերգական հետևանքներից որևէ այլ արդյունքի բերել չի կարող։

Հույս ենք հայտնում նաև, որ միջազգային գործընկերների կողմից ժողովրդավարության բաստիոն ճանաչված մեր պետության ոստիկանությունը  իր անօրինական գործողությունները արդարացնելու համար չի դիմի կեղծ ապացույցներով ցուցարարների դեմ շինծու քրեական գործեր հարուցելու արատավոր պրակտիկային։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930