«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ ուժային կառույցներում զարմացած են ձեր վճռականության ու աննահանջ կեցվածքի համար»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակարգողներից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ ոստիկանները կարծել են, որ նռնակներ օգտագործելուց հետո, ժողովուրդը ցրվելու է։
«Մենք դեռ մեր հաղթական քոչարին պարելու ենք։ Ամբողջ աշխարհին ցույց տվեցիք, որ հայն անկոտրում է։ Մեզ ոչ ոք չի կարող ընկճել։ Հայ ազգը լավագույն ազգ կոչվելու իրավունք ունի։ Աստծով, մինչև վերջ։ Ինչքան պետք լինի մնալու ենք, պայքարելու ենք, որովհետև այլ տարբերակ չունենք»,-ասաց նա:
Գառնիկ Դանիելյանը նաեւ հայտարարեց՝ տեղեկություն են ստացել, որ Դեմիրճյան փողոցում ոստիկանները ծեծի են ենթարկել արցախցու՝ խոսելու համար ու դիմելով ոստիկաններին՝ հորդորեց. «Գտեք ձեր միջի տականքին»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ