Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ ՀՀ-ի գործերի խումբը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի օրակարգում

Հունիս 12,2024 21:50

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հունիսի 11-13-ը Ստրասբուրգում անցկացնում է իր եռամսյակային նիստը՝ վերահսկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարումը։

Մանրամասն քննության համար առաջարկված գործերը վերաբերում են Ալբանիային, Հայաստանին, Ադրբեջանին, Բելգիային, Բոսնիա և Հերցեգովինային, Բուլղարիային, Ֆրանսիային, Վրաստանին, Հունաստանին, Հունգարիային, Իտալիային, Մալթային, Մոլդովային, Հյուսիսային Մակեդոնիային, Լեհաստանին, Ռումինիային, Ռուսաստանի Դաշնությանը, Սերբիային, Թուրքիային, Ուկրաինային և Միացյալ Թագավորությանը։

ԵԽ Նախարարների կոմիտեն կքննարկի ընդդեմ ՀՀ-ի գործերի մի խումբ․ Աշոտ Հարությունյանն ընդդեմ ՀՀ-ի խմբի գործերը Նախարարների կոմիտեի քննարկման օրակարգում են։

Այս խմբի գործերը վերաբերում են տարբեր հիվանդություններով տառապող դիմումատուների նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքին՝ հիմնականում ազատությունից զրկելու ընթացքում համապատասխան բժշկական օգնության բացակայության պատճառով:

Եվրոպական դատարանը 2010 թ. հունիսի 15-ին վճռել է, որ խախտվել են Աշոտ Հարությունյանի իրավունքները որ ՀՀ-ն Աշոտ Հարությունյանին որպես փոխհատուցում պետք է տրամադրի 16 հազար եվրո։

2001 թվականի նոյեմբերի 29-ին դիմումատուի՝ Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խաբեությամբ սեփականություն ձեռք բերելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ 2003-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Սակայն 2009-ին մահացել է բանտում՝ չստանալով անհրաժեշտ բուժօգնություն։ Նա տառապել է սրտի, շաքարային դիաբետի եւ աղիքային համակարգի ծանր հիվանդություններով։ Սակայն քրեակատարողական հիմնարկը անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին։

2007-ին Աշոտ Հարությունյանը վաղաժամկետ ազատ է արձակվել, բայց Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը վճռաբեկ բողոք է ներկայացել այդ որոշման դեմ, եւ Հարությունյանը նորից կալանավորվել է:

Ջհանգիրյանի գանգատը վերաբերում է կալանքի տակ գտնվող դիմումատուի բալիստիկ վնասվածքին ժամանակին և պատշաճ բուժօգնության չցուցաբերելուն և կալանքի տակ նրա այլ հիվանդությունների համար բուժօգնության չցուցաբերելուն, Կենտրոնական բանտային հիվանդանոցում պահելու և համապատասխան առաջին ատյանի դատարան տեղափոխելու համար համապատասխան պայմանների բացակայությանը։

Շիրխանյանի գանգատը վերաբերում է 2015-ից 2018 թվականների ընթացքում դիմումատուին համապատասխան բժշկական բուժում և խնամք չտրամադրելուն։ Խոսքը վերաբերում է նաև դատարանների կողմից դիմումատուի կալանավորման համար (Պողոսյանների խումբ) համապատասխան և բավարար պատճառներ չներկայացնելու և Դատարանի առջև նրա ներկայացուցիչների հետ առանձնազրույցների հետ կապված երկարատև մերժմանը (5-րդ հոդվածների 3-րդ և 34-րդ կետերի խախտում):

Ոսկանյանը գործը վերաբերում է 2010 թվականին կալանավայրում գտնվող դիմումատուի ամուսնու մահվանը՝ պատշաճ և ժամանակին բուժօգնության բացակայության պատճառով։ Խոսքը վերաբերում է նաև իշխանությունների՝ նրա մահվան վերաբերյալ համարժեք և մանրակրկիտ հետաքննություն չանցկացնելուն (2-րդ հոդվածի էական և դատավարական խախտումներ) (Վիրաբյան խումբ):

Տեղեկացնենք՝ այս շաբաթվա նիստի ընթացքում Նախարարների կոմիտեի ընդունած որոշումները կհրապարակվեն ուրբաթ՝ հունիսի 14-ին, Եվրոպայի խորհրդի կայքում։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930