«Ո՞ւմ վախեցրեցիք։ Ճողոպրել է Ազգային ժողովից, փախել է»,- Բաղրամյան պողոտայում, հատուկ միջոցների կիրառումից հետո, հայտարարեց Բագրատ սրբազանը՝ քաղաքացիներին հորդորելով միմյանց սխալ տեղեկություններ չփոխանցել, հանդարտություն պահպանել
«Այո կան վիրավորներ, որոնց բուժօգնություն է ցուցաբերվում։ Նիկոլապետության դեմքն է սա։ Ժողովրդի վրա ռումբ նետող վարչապետի դեմքը»,-ասաց ասաց նա:
Ապա Նիկոլ Փաշինյանին առաջարկեց՝ «ականջ կտրող, լեզու կտրող լավ տղերքին հավաքեք՝ ես մենակ գամ»:
«Ոմանք ասում են՝ ՊՆ բունկերն է գնացել, ոմանք ասում են՝ կառավարության շենքում է, դե… տուն դժվար գնար. հիմա կճշտենք՝ որտե՞ղ է»,-ասաց սրբազանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
«Սիրելի հայրենակիցներ դուք հզոր եք, սրանց թվում էր, թե մի քանի բան գցելով, վախենալու ենք։ Շատացել ենք, ավելացել ենք ու դեռ շատանալու ենք, որովհետև դուք հայրենատեր եք, կեցցեք»,- հայտարարեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․ «Տանն անելու բան չկա, Բաղրամյանում լիքը հայրենասեր մադիկ կան, որոնք ձեզ են սպասում։ Մեր սկիզբը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկն է, իսկ ծայրն արդեն չի երևում։ Սա պատասխանն է բոլոր նրանք, որոնք փորձում են մեզ վախեցնել։ Վախեցող չկա»:
Ավելի ուշ, Բագրատ սրբազանը նախատեց ոստիկաններին՝ ասելով՝ ովքեր լուսաձայնային նռնակները նետեցին, նրանց ձեռքերը թող կոտրվի: Ապա հարցրեց՝ գնալու եք ձեր կանանց, երեխաներին պատմե՞ք, թե ի՞նչ «սխրանքներ եք գործել». «Ձեր երեխաներն ու ձեր ընտանիքները նայում են ձեզ, արտասվում են» : Նաեւ հավելեց՝ «այս մարդն առաջինը ձեզ է մատաղ անելու, ինչպես Շուշիում, ձեր ընկերներին»: Տեղեկացրեց, որ բերման ենթարկվածներից մի քանիսն էլ արդեն ազատ են արձակվել:
«Տեղեկություն ստացվեց, որ քաղաքացիական մեքենայով Սուրեն Պետրոսյանին առեւանգել են, չորս հոգով ուղղակի առեւանգել են»,- հայտարարեց սրբազանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ի դեպ, բեկորային վնասվածք է ստացել Հրայր սարկավագ Հակոբյանը: ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նույնպես վնասվածք է ստացել:
«Լավ են արել, մի հատ հաշվեք՝ քանի շիշ է գլխիս ընկել»,- հայտարարեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են լուսաձայնային նռնակներ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Հրայր սարկավագ Հակոբյանն էլ միջամտեց՝ հորդորելով դա ժողովրդի վրա չգցել։ Քաղաքացիներից մեկը նաև հայտնեց, որ ծանր վիճակում գտնվող քաղաքացի կա, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը ասաց՝ թող տանեն հիվանդանոց։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ