Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց հիմա զանգեք Ներքին գործերի նախարարին ու ասեք՝ դադարեցնի ուժի կիրառումը»․ Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունիս 12,2024 21:30

«Ձեր վարած քաղաքականության հետեւանքով մեր սահմանների ամբողջ երկայնքով արյուն է թափվել։ Հենց հիմա զանգեք Ներքին գործերի նախարարին ու ասեք՝ դադարեցնի ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ։ Երեւանում որեւէ կաթիլ արյուն չպետք է թափվի։ Դուք կորցրել եք ձեր լեգտիմությունը, այլեւս ձեր միակ հենարանը ոստիկանական ուժն է, բերետը եւ ժողովրդի վրա իրականացվող ուժը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հավելեց․ «Ձեր ամբողջ կյանքում Մարտի մեկի մասին եք խոսել, հիմա նույնն եք ուզո՞ւմ իրականացնել։ Դադարեցրեք սա։ Բագրատ սրբազանն ասում է՝ բացեք պատնեշը, ես առաջ եմ գալիս։ Դուք հազարավոր զորքով այնտեղ կանգնեք, ինքը մենակ առաջ է գալիս, գնացեք խոսեք։ Այն տրամադրությունները, որոնք այսօր կան Հայաստանում, պետք է հանգուցալուծվեն խաղաղ  ճանապարհով»։

Նիկոլ Փաշինյանն ի  պատասխան ասաց․ «Ես դահլիճից դուրս եկա կարճ ժամանակով, զանգեցի Ներքին գործերի նախարարին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ Նրանք ինձ զեկուցեցին իրավիճակը, պարոն Սիմոնյանն ամբիոնից ներկայացրեց,  թե ինչ է տեղի ունեցել։ Դա է տեղի ունեցել, եւ ես կարծում եմ, որ այդ գնահատականները տեղին չեն։ Չի կարելի ասել՝ թողեք մենք գնանք, Ազգային ժողովը շրջափակենք»։

Աննա Գրիգորյանը շարունակեց․ «Իմ գործընկերը մոտեցավ եւ ձեզ նկարը ցույց տվեք։ Ես վստահ եմ, որ դուք տեսել եք, թե ինչպես է մարդու թեւը կտրված ընկած կողքին։ Հիմա դուք ուզում եք ասել, որ ընդունելի՞ է ձեզ համար այս ելքը, գործողությունների նման հետեւանքը ձեզ համար ընդունելի՞ էին։ 2008 թվականին փառավորվում էիք, որ ցուցարարն էր ոստիկանին խփում, հիմա փառավորվում եք, որ ոստիկանն է ցուցարարին ծեծում ու բռնության ենթարկո՞ւմ։ Դա նորմա՞լ է ձեզ համար, բա՞վ չէր այն արյունը, որ թափվել է սահմանների երկայնքով։ Դուք լեգիտիմություն չունեք այլեւս, բոլորիս անվտանգությունից զատ դուք միայն ձեր անվտանգությունն եք նախընտրում, ամենից շատ դուք ձեր աթոռն եք սիրում եւ երկրի անվտանգությունը պահելու փոխարեն միայն ձեր անվտանգության մասին եք մտածում»։

Փաշինյանն ասաց, որ բոլոր լուսանկարները կնայվեն, կհետազոտվեն, եւ եթե կպարզվի, որ ՀՀ օրենսդրությունից դուրս որեւէ բան է տեղի ունեցել, կտրվի համապատասխան արձագանք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930