Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է ներողություն խնդրելու փողոցում հավաքված այս մարդկանցից, ում այսօր ձեր մեղքով անդամալույծ են դարձնում»․ Էլինար Վարդանյան

Հունիս 12,2024 21:05

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Այս ամբիոնից Փաշինյանն ասաց, որ ներողություն է խնդրում այն բանի համար, որ քիչ առաջվա իրավիճակը  հավանաբար հրահրվել է նաեւ իր խոսքից։ Հիմա ես եմ ուզում հարցեր տալ՝ ո՞վ է եւ երբ է ներողություն խնդրելու Վեհափառից՝ Սարդարապատի հուշահամալիրի այդ տգեղ այլանդակության համար։ Ո՞վ է եւ երբ է ներողություն խնդրելու Հաթերքի երեք անչափահաս երեխա ունեցող գյուղապետից, երբ իրենց հորն այսօր բռնի ուժով մեքենայից բերման էին ենթարկում։ Եվ այդ ժամանակ երեք անչափահաս փողոցում մնում էին մենակ՝ մեքենայի մեջ։

Ո՞վ ու երբ է ներողություն խնդրելու Առաքելական եկեղեցու այն բազմաթիվ քաղաքացիներից, ովքեր որպես անձնական վիրավորանք են ընդունում ձեր վերաբերմունքը Եկեղեցու հանդեպ։ Ո՞վ ու երբ է ներողություն խնդրելու փողոցում հավաքված այս մարդկանցից, ում այսօր ձեր մեղքով անդամալույծ են դարձնում։ Ո՞վ ու երբ է ներողություն խնդրելու մեր բոլոր քաղաքացիներից՝ այն հոգեկան ապրումների համար, որոնք իրենք ունեն այս պահին։ Ես շատ կասկածում եմ, որ ձեզանից ինչ-որ մեկը հիմա որեւէ կերպ մեղքի զգացում է զգում։ Բայց վաղը մյուս օրը ձեր ընտանիքի անդամներն են ձեր մեղքի համար իրենց վատ զգալու։ Ձեր երեխաները ձեր մեղքի կրողն են դառնալու»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Ոստիկանությունը ՀՀ-ում պաշտպանում է իրավակարգը, պետական ինստիտուտները եւ հանրային անվտանգությունը։ Ուրիշ որեւէ մեկնաբանություն պարզապես տեղ չունի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930