«Պատմության համար արձանագրենք՝ քաղաքական ուժը, որը դիվիդենտ է հավաքել՝ «Մարտի մեկ» գոռալով, հենց հիմա ապօրինի ուժ է կիրառում այն քաղաքացիների նկատմամբ, որի առաջ բացել էր ԱԺ դարպասները։ Նկարներից պարզ է դառնում, որ անդամախեղում են քաղաքացիներին։ Դա է ձեր ժողովրդավարության բաստիոնը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Դուք 2018-ին չէ, որ խաբել եք ու մեզ չեք ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում եք ճանաչում։ Դուք դա շուտվանից եք իմացել, ձեր հոդվածում 2000-ականներից դեռ ասել եք։ Այս տեմպերով որ գնա, մի տարի հետո գալու եք, ասեք՝ Հայաստանն ամբողջության պիտի լինի Ադրբեջանի տիրապետության տակ։ Այս ինքնիշխանությունից էլ որ խոսում եք, ընդհանրապես ինքնիշխանություն չի, ուղղակի թուրք իշխանություն է։ Ես չգիտեմ՝ ինչ անադեկվատ վիճակում եք դուք, պատմության մեջ մնալու է այս պատկերին ձեր ծափ տալը։ Ու դա ձեզնից յուրաքանչյուրի անձնական խղճի հարցն է։ Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչքան թանկ կարա լինի, որ դուք այս վիճակում ծափ եք տալիս։ Այս նկարները ու ձեր ծափերը, դա է ձեր իրական դեմքը։ Հիմա ակնհայտ է, թե Մարտի մեկն ով է արել, ձեր սերը սպանում է մարդանց ու ՀՀ-ն»,- հայտարարեց Քրիստինե Վարդանյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ