Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բագրատ Գալստանյանը դրսում հայտարարեց, որ մենք ըստեղ իրար ծեծում ենք եւ մարդկանց ուղղորդեց գրոհել ոստիկաններին»․ Ալեն Սիմոնյան

Հունիս 12,2024 20:15

«Ձեզ եմ դիմում, ՔՊ պատգամավորներ՝ ես ձեզ ասում էի, մի արեք, նպատակը սադրանքն է, դուք հույզերին տեղիք տվեցիք։  Բագրատ Գալստանյանը դրսում հայտարարեց, որ մենք ըստեղ իրար ծեծում ենք, փառք Աստծո, նման բան տեղի չի ունեցել եւ մարդկանց ուղղորդեց գրոհել ոստիկաններին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Դրանից հետո սկսեցին Սիրահարների այգու միջոցով փորձել ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս, որից հետո ոստիկանությունն արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ։ Այդ սաղ կազմակերպվել եւ նախատեսվել է շատ վաղուց։ Մարդիկ չէին գալիս հարցուպատասխանին։ Իշխան Սաղաթելյանը, ՊՈւ-ից երկու պատգամավորներ գտնվում են այնտեղ եւ ուղղորդում են, եւ Բագրատ Գալստանյանն ասել է, որ ներսում բախումներ են եւ կոչ է արել գալ ներս։ Զանգեք Իշխանին հարցրեք։ Ծառերի վրա բարձրանալով՝ մարդիկ անցել են, եւ ոստիկանությունը․․․»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ Ալեն Սիմոնյանը սուտ է խոսում։ «Ինձ ստի մեջ մի մեղադրեք, գնացեք տեսանյութը նայեք»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիր պատգամավորները նաեւ հայտարարեցին, որ Ալեն Սիմոնյանը մարդ է ծեծել տալիս։ «Հանգստացեք, լռեք, ես երբեւիցե որեւիցե մեկին ծեծել չեմ տվել ու չեմ տալիս, հանգստացեք, տիկին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930