Քիչ առաջ, Բաղրամյան պողոտայում, Սիրահարների այգուն հարակից տարածքում ձայնային նռնակներ կիրառելով հարձակվեց ցուցարարների վրա:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ցուցարարների մոտ է, հորդորում է սադրանքներին չտրվել, հանդարտություն պահպանել, հետ գնալ եւ ոստիկանների հետ բախման մեջ չմտնել: Ցուցարարները բղավում են՝ «Նիկոլ, դավաճան»:
Կարդացեք նաև
Ցուցարարներից մեկը ոստիկաններին հորդորեց՝ շտապ բուժօգնություն կանչել, քանի որ ծանր վիրավոր կա:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, հունիսի 9-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ԱԺ շենքը: Իսկ հաջորդ օրը, ԱԺ խորհուրդը երեկ մերժեց՝ կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումը: Բագրատ Սրբազանն ամսի 9-ին, 96 ժամ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար. այսօր, 15.00-ից ընդդիմադիրները հավաքվել են Բաղրամյան պողոտայում: Իրավիճակը բավական լարված է, ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, ավելի ուշ՝ նաեւ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ